News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2020 թվականի ՄԱԿ-ի էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչի համաձայն Հայաստանը 193 երկրների ցանկում 63-րդ տեղում է. նախորդ զեկույցի համաձայն իր դիրքը բարելավելով 19 կետով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Էլեկտրոնային մասնակցության ցուցիչով Հայաստանը ընդգրկված է ամենաբարձր վարկանիշ ունեցող երկրների ցանկում: Մենք ուզում ենք էլեկտրոնային կառավարման գործիքների միջոցով էլ  ավելի խթանել քաղաքացիների  ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում:

Գործարկվել է էլեկտրոնային ժողովրդավարության եւ մասնակցային կառավարման եւս մեկկարեւոր գործիք՝ հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակը: e-petition.am կամ հայատառ «հանրագիր.հայ» դոմեններով: Սա change.org-ի հայկական տարբերակն է»,-ասաց Ավինյանը:

Նա հավելեց, որ հանրագրերի միջոցով քաղաքացիները կարող են ներկայացնլ տնտեսական, քաղաքական, սոցիալական եւ այլ ոլորտների վերաբերյալ առաջարկություններ կամ էլ պետական մարմինների, պաշտոնատար անձանց թերությունների շտկման մասին հաղորդում:

«Կառավարությունը այս ամենին մեծ ուշադրությամբ հետեւելու է եւ ականջալուր է լինելու»,-ասաց Ավինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ