News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հետ երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրերի լույսի ներքո, համաձայնել է չփորձել խանգարել նրանց Միացյալ Նահանգներից զենքի մեծ խմբաքանակ ձեռք բերելու հարցում, գրում է The New York Times-ը:

Ըստ պարբերականի աղբյուրների` Նեթանյահուն ավելի վաղ փակ խորհրդակցությունների ընթացքում հստակ հայտարարել էր, որ գործարքի հետ կապված առարկություն չունի: Չնայած դրան` նա հետագայում հրապարակավ դեմ էր արտահայտվել գործարքին, նշում է թերթը: Անցյալ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ հանդիպումից հետո նա դադարեց հրապարակայնորեն դեմ արտահատվել գործարքին, պարզաբանել են աղբյուրները: Խոսքը EA-18G Growler ռադիոէլեկտրոնային պայքարի ինքնաթիռների, հինգերորդ սերնդի F-35 կործանիչների եւ MQ-9 Reaper անօդաչու սարքերի` ԱՄԷ-ին վաճառքի մասին է, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նյութում մեջբերվում է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանատան մեկնաբանությունը: Հայտարարության մեջ նշվում է, որ պնդումներն առ այն, որ Նեթանյահուն համաձայնել է այս գործարքին, «չեն համապատասխանում իրականությանը»:

Նեթանյահուի գրասենյակն ավելի վաղ հայտարարել էր, որ Իսրայելի եւ ԱՄԷ-ի հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիրը չի պարունակում կետ նշված զենքի մատակարարումների կապակցությամբ հրեական պետության համաձայնության մասին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ