News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 09
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը


Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանի կալանավորելու միջնորդության գործով նիստը նշանակված է այսօր երեկոյան: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա պաշտպան Գոռ Գեւորգյանը։

Նշենք, որ Աշոտ Հովսեփյանը վարակվել է կորոնավիրուսով եւ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն եւ չի կարող ներկա գտնվել նիստին:

«Որպես անհետաձգելի դատավարական գործողություն՝ կալանավորման միջնորդության քննարկումը անհետաձգելի ու անհապաղ է, նիստն այսօր է նշանակված, բայց առանց նրա ներկայության  դատարանը չի կարող որոշումը հրապարակել: Ես կմասնակցեմ նիստին եւ կհասկանանք` ինչ է լինելու»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը ընկած հատվածում հանրապետությունում թունավորման դեպքեր գրանցվեցին. ալկոհոլային թունավորման 38 դեպք՝ Արմավիրում, Կոտայքում, Երեւանում, որից 14-ը՝ մահվան ելքով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասի հատկանիշներով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը տեղում մահացել է
Եղեգիս գյուղի ինքնաշեն կամրջի սկզբնամասում «UAZ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության, պարեկային ծառայության Վայոց Ձորի վաշտի պարեկները...
Բայանդուր գյուղի տներից մեկի բակում գտնվող թոնրատանը հրդեհ է բռնկվել
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:05-ին, մարվել՝ 20:00-ին: Այրվել է վառելափայտ (մոտ 3 խմ) և ջերմահարվել թոնրատան...
Սիսիան-Գորայք ճանապարհին բեռնատարը սահել է ձորը և շրջվել. վարորդն ինքնուրույն դուրս է եկել. նրան հոսպիտալացրել են
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ...
Հրազդանի կիրճում տեղի է ունեցել քարաթափում, վնասվել է կոյուղագիծ. 2 քաղաքացու փրկարարները տեղափոխել են
Փրկարարները պարեկային ծառայության աշխատակիցների հետ միասին սահմանազատել են տարածքը և ուղղորդել ավտոմեքենաների դուրսբերումը...
Երեւանում սեփական տան ինքնաշեն վերելակի հորանում հայտնաբերվել է 26-ամյա երիտասարդի դի
Դեկտեմբերի 6-ին` ժամը 23։01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ