Maserati ընկերությունը հրապարակել է MC20 կոչվող ապագա սուպերքարի ոչ մեծ թիզերային տեսանյութը: Մեքենայի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին: Կարճ տեսանյութում կարելի է տեսնել միայն MC20-ի թափքի սահուն գծերը: Ապագա սուպերքարի տեխնիկական բնութագրերի մասին արդեն շատ ավելին է հայտնի, փոխանցում է Autonews-ը:
Այսպես, նորույթը կմնա 3,0 լիտրանոց V6 շարժիչով` երկու տուրբոկոմպրեսորներով: Ընկերությունում այդ ագրեգատն անվանում են Nettuno, եւ այն Maserati-ի սեփական մշակումն է: Այս շարժիչը Maserati-ն համարում է Ferrari-ի շարժիչի փոխարինող, որը դեռ տեղադրվում է իտալական մոդելներում:
Ոչ պաշտոնական տվյալներով՝ Nettuno շարժիչի հզորությունը կգերազանցի 600 ձիաուժը: Ամենայն հավանականությամբ, շարժիչը կգործի Getrag ութաստիճան ավտոմատ փոխանցման տուփի հետ համատեղ: