News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Միխայիլ Սաակաշվիլին կլինի երկրի վարչապետի պաշտոնում «Միացյալ ազգային շարժում» եւ «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր կուսակցությունների միավորման թեկնածուն։ Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է կուսակցության առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»։

Նրա խոսքով՝ Վրաստանի երրորդ նախագահին թեկնածու առաջադրելը երկու միավորումները միաձայն են ընդունել։

«Միխայիլ Սաակաշվիլին պետք է վերադառնա Վրաստան, եւ նա պետք է իր ժողովրդին դեմ հանդիման կանգնի։ Հենց այս պատճառով «Միացյալ ազգային շարժումը» եւ բոլոր կուսակցությունները, որոնք մտնում են միավորված ընդդիմության մեջ, որոշել են վարչապետի պաշտոնում նրա թեկնածությունն առաջադրել»,- հայտարարել է Վաշաձեն։

Նա շեշտել է, որ այսօր Վրաստանի քաղաքացիները արմատական փոփոխություններ են պահանջում, որը կարող է իրականացնել միայն միավորված ընդդիմությունը, որի վարչապետի թեկնածուն է Միխայիլ Սաակաշվիլին։

Վաշաձեն նաեւ նշել է, որ ապագայի իր ծրագրերի մասին Սաակաշվիլին անձամբ կհայտնի․ Սաակաշվիլին նախօրեին իր ֆեյբուքյան պաշտոնական էջում խոստացել էր ուղերձ հղել եւ հրապարակել իր վերադարձի ծրագիրը։

Այն մասին, որ Միխայիլ Սաակաշվիլին, ում ներկայիս կառավարությունը հեռակա դատապարտել է «լիազորությունների գերազանցման» հետ կապված հանցագործությունների մեղադրանքով, մտադիր է Վրաստան վերադառնալ, նա հայտարարել էր իր տեսաուղերձում, որը «Ֆեյսբուքում» տարածվել էր օգոստոսի 27-ին։

Ուկրաինայում տեսանկարված տեսանյութում, որտեղ ներկայումս Սաակաշվիլին՝ Վրաստանի ամենախոշոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդը, գտնվում է, հայտարարել էր, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում «վստահ է ժողովրդական կամքի հաղթանակին»։ Նա նաեւ հանրությունից ներողություն էր խնդրել անցյալում թույլ տված սխալների համար։

Ներկայումս Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացի է, նա մայիսից ղեկավարում է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու կառավարությունում բարեփոխումների գործադիր կոմիտեն։

Սաակաշվիլին Վրաստանի նախագահն է եղել 2004 թվականի հունվարից 2013 թվականի նոյեմբերը։ Նա երկրից հեռացել է անմիջապես այն բանից հետո, երբ ամբողջությամբ ավարտել է իր նախագահության երկրորդ ժամկետը։ Արդեն «Վրացական երազանքի» կառավարության օրոք Սաակաշվիլիին մեղադրել են իշխանության չարաշահումների եւ քաղաքական ընդդիմախոսներին հետապնդելու մեջ։ Նրա դեմ հարուցվել է 4 քրեական գործ, որոնցից երկուսով ներկայումս դատավճիռներ են կայացվել։

Վրաստանի երրորդ նախագահը քանիցս հայտնել է հայրենիք վերադառնալու իր մտադրության մասին։ Ամեն անգամ «Վրացական երազանքի» առաջնորդները եւ կառավարության անդամները այդպիսի հայտարարություններին անչափ կոշտ են արձագանքել։ 2015 թվականին վրացական քաղաքացիությունից զրկված նախկին նախագահին նրանք ձերբակալությամբ են սպառնում։

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 31-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է՝ «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» դեմ
Ցուցարարների ձեռքում Վրաստանի և ԵՄ դրոշներն են և պաստառներ՝ «Ո՛չ ռուսաստանյան օրենքին», «Այո՛ Եվրոպային», «Մենք ընտրում ենք Եվրոպան, ոչ թե Ռուսաստանը», «Ո՛չ գրաքննությանը» և այլ պաստառներ
Վրաստանի խորհրդարանում օտարերկրյա գործակալների մասին օրենքը քննարկելիս լուրջ ծեծկռտուք է սկսվել
Այն պահին, երբ այս հարցով ելույթ ունեցող Մամուկա Մդինարաձեն կանգնած էր ամբիոնում, պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին վազեց նրա մոտ և հարվածեց
Վրաստանի կառավարության վարչակազմ են ժամանել ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանները
Կոբախիձեն պնդում է, որ վերջին օրերին օտարերկրյա դիվանագետների քննադատական ​​հայտարարությունները «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ զուրկ են որևէ փաստարկից և հիմնավորումից
Զուրաբիշվիլին «Օտարերկրյա գործակալների օրենքի» մասին. սա եվրոպական օրենք չէ
Պետության ղեկավարն ընդգծել է, որ այն, ինչ բոլորն արդեն գիտեին, կրկին ասվել է Վրաստանի վարչապետին
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ
Հանրահավաքի մասնակիցները բողոքում են «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի դեմ
Վրաստանի վարչապետը նախագահին թույլ չի տվել այցելել Լիտվա
Որոշումը ստորագրել է վարչապետը․․․
Ամենաշատ