News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իմ առաջարկով վիրավորանքի համար նախկին մեկ մլն դրամը դառնում է 5 մլն դրամ, իսկ զրպարտության համար տուգանքը 2 մլն-ից դառնում է 10 մլն դրամ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Սա նախնական առաջարկ է, կառավարությունն իր հերթին առաջարկում է դարձնել 2 մլն եւ 3 մլն դրամ համապատասխանաբար: Սա, ես կարծում եմ՝ պետք է քննարկենք ԱԺ լիագումար նիստին, որովհետեւ ես կցանկանայի կարծիքներ լսել թե «իմ քայլը» խմբակցության, թե ԲՀԿ-ի ու «Լուսավոր Հայաստանի» պատգամավորների կողմից:

Ես որպես մարդ, որ ունեմ 6 դատական հայց վիրվորանքի եւ զրպարտության հետ կապված, վստահեցնում եմ, որ շատ ավելի կզսպի մարդկանց, որպեսզի նրանք ստահոդ տեղեկություններ չտարածեն, չվիրավորեն: Նաեւ ինչ-որ չափով կազատի մեր հարգարժան քաղաքացիներին այն աղբից, որն այսօր լցված է համացանցում: Կարծում եմ՝ այս քայլը անհրաժեշտ է, նաեւ ինչ-որ տեղ ուշացած: Իմ գործընկերներից շատերը նիստի ժամանակ հնչեցնում էին նաեւ վիրավորանքի համար ապաքրեականացումը ժամանակավրեպ լինելու հարցը»,-ասաց նա:

Ալեն Սիմոնյանը վստահություն հայտնեց, որ գումարի մեծ չափը կարող է զսպել մարդկանց, որոնք վիրավորում ու զրպարտում են ուրիշներին, այդ թվում քաղաքական գործիչներին. «Ես բավականին լավ գիտեմ այդ հարաբերությունները, որոնք այսօր գոյություն ունեն աշխատավարձով ապրողների տպավորություն ստեղծող անձանց մոտ, որոնք զբաղվում են համացանցում վիրավորանք, զրպարտություն տարածելով: Ներկայանում են քաղաքական, հասարակական գործիչներ, ինչ-որ միավորումների անուններ են հնարում: Կարծում եմ՝ սա իրենց կզսպի, հետագայում նաեւ լուրջ խնդիրներ կառաջացնի, եթե որեւէ գործիչ ծանրաբեռնի իր տնտեսական վիճակը»:

Նա ընդգծեց, որ այստեղ խոսքը իրական մարդկանց մասին է, իսկ կեղծ օգտարտերերը մեծ ազդեցություն չունեն. «Ասենք կարող է մի իրական անձնավորություն ասենք, հայտարարի, որ իմ վերնաշապիկը արժի 10 հազար կամ 100 հազար դոլար, այդ կեղծ լուրչը տարածվի, շահարկվի: Այս օրենքը թույլ կտա, որ որեւէ մեկի հասցեին վիրավորանք կամ զրպարտություն հնչեցնելուց առաջ մարդը 2-3 անգամ ավելի շատ մտածի: Դա վերաբերում է յուրաքանչյուրին:

Անդրադառնալով իր կողմից ներկայացված դատական հայցերին, ԱԺ փոխնախագահն ասաց. «Ես վստահ եմ, որ հաղթելու եմ, որովհետեւ այդ անհեթեթությունները, հեքիաթները, որ կան, հիմնականում զրպարտություն են: Ասենք, գրել են, թե իբր ես մտել ինչ-որ ռեստորանում կռիվ եմ արել եւ այլն: Պետք է պատասխան տան դրա համար եւ վաղը, մյուս օրը ավելի զգույշ լինեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ