News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 08
Տեսնել լրահոսը


Շատ ամոթ է, որ սահման չպահող, զինվորի գինը չիմացող դասալիքները պիտի որոշեն՝ տիկին Մարգարիտային դատի տա՞ն, թե՞ ոչ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը։

«Իմ ներկայացրած գրությունը Կառավարությանը որ մենք պահանջել ենք չափորոշիչ կիրառել։ Արձագանքը մեր՝ չափորոշիչ կիրառելուն ոչ թե Կառավարությունն է արձագանքել, այլ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։ Նա մեկնաբանել է, որ ինքը Սաթիկ Խլղաթյանին դատի չի տալիս, դատի է տալիս տիկին Մարգարիտային եւ այդ 30 միլիոնը տանելու եմ շպրտեմ տիկին Մարգարիտայի երեսին։ Ես երրորդ դատական նիստն է, որ գալիս եմ դատարանի դիմաց, նստում ու սպասում եմ Սարգիս Քլոյանին, որ 30 միլիոնը ինքը կբերի ու կշպրտի տիկին Մարգարիտայի երեսին. ես ուրախությամբ կվերցնեմ այդ գումարը եւ կբաժանեմ պայմանագրայինների ընտանիքներին։ Շատ ամոթ է, որ սահման չպահող, զինվորի գինը չիմացող դասալիքները պիտի որոշեն՝ տիկին Մարգարիտային դատի տա՞ն, թե՞ ոչ»,- ասաց Խաչատրյանը։

Անդրադառնալով «Մարտի 1-ի» գործով տուժողների իրավահաջորդների այն հայտարարությանը, թե իրենք այլեւս չեն մասնակցելու այդ գործով դատավարությանը, Խաչատրյանն ասաց. «Ես տեսա, որ մամուլի ասուլիս էին հրավիրել, որ Քոչարյանի դատերին էլ չեն մասնակցում։ 30 միլիոնները վերջացե՞լ են, ձեր դասալիքներին ասեք, թող ներից ֆինանսավորեն, որ գնաք Քոչարյանի դատին մասնակցեք, որովհետեւ գիտեք, որ դա թատրոն է, դա դատական նիստ չէ»։

Մարգարիտա Խաչատրյանն ասաց, որ Կառավարության կողմից պայմանագրային զինծառայողների ընտանիքներին տրամադրել են 26 հազար 500 դրամ, որը հետո հետ են պահանջել. «Վարձով ապրող ընտանիքը դիմեց ինձ, թե տիկին Մարգարիտա մեզ հաշվեհամար են փոխանցել, որ այդ գումարը հետ ուղարկենք, հակառակ դեպքում, աշխատավարձից բռնագանձում կկատարեն։ Իրենք չմուծեցին եւ պայմանագրայիններին ստիպեցին այդ գումարը հետ վերադարձնեն։ Այսինքն՝ մենք պատրաստ ենք Քլոյանի նմաններին 30 միլիոն տալ, իսկ պայմանագրայինների 26 հազար դրամը հետ պահանջել»։

Անդրադառնալով իրենց դեմ ներկայացված դատական հայցին՝ Խաչատրյանն ասաց. «Ես հայտարարում եմ, որ չեմ պատրաստվում ներողություն խնդրել։ Ներողություն չեմ խնդրի այն մարդկանցից, որոնք իրենց որդիներին կորցրին ոչ թե հայրենիքի պաշտպանության համար, այլ կորցրին ոտնձգությունների, աթոռակռվի համար։ Սա պետական կառավարության պատվերն է, որ տիկին Մարգարիտային վարկաբեկեն ինչքան կարող են։ Ես ասում եմ՝ դատվելուց չեմ վախենում, բերեք հիմնավոր ապացույցներ, որ ձեր որդուն սպանողը Ռոբերտ Քոչարյանն է ու ես միանամ պայքարին, բայց այս թատրոն դատավարությանը հրաման արձակելու համար մարդուն դատել։ Եթե մենք փողոցի կռիվների համար տալիս ենք 30 միլիոն, բարի լինենք այն մյուս կոտորածների համար էլ. հացադուլ անողը սպանվեց, «Սասնա ծռերի» դեպքով ոստիկանների սպանությունները, նրանց էլ տանք»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանում 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան կտեղադրվի
Հուշարձանն կտեղադրվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի այգում...
Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրման համար կհատկացվի 96,41 մլն դրամ
Այդ աշխատանքների համար Երևան համայնքին սուբվենցիա տրամադրելու...
Մարտի 1-ի գործով 24 դատավորից համակարգում մնացել է կեսը. արդարադատության նախարար
Կարգապահական պատասխանատվությունը վերահսկողության ամենագործուն մեխանիզմն է, կարծում է Կարեն Անդրեասյանը...
«Մարտի 1-ի» գործը կարճելու որոշման դեմ բողոքի քննությունը հետաձգվեց
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 24-ին՝ 14։00-ին…
Միքայել Հարությունյանի մեղադրանքը վերաորակվել է. մեղադրանք է առաջադրվել ՔՕ 309-րդ հոդվածի 3-րդ մասով
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մեղադրանքը...
«Ես փնտրում եմ այդպիսի մեղադրողի, որ մի օր դեմս կանգնի». Գլխավոր դատախազը՝ «Մարտի 1-ի» գործը տապալելու մասին
Հրաժարական տալն ինքնանպատակ չի, եթե որեւէ պետական պաշտոնատար անձ նախանձախնդիր է…
Ամենաշատ