News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 7-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ԱԺ նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների եւ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է ԱԺ  7-րդ գումարման  2-րդ նստաշրջանի օրակարգում շրջանառվող օրենքների նախագծերի պատրաստվածությունը՝  աշնանային նստաշրջանի առաջին նիստում քննարկելու նպատակով: Մշտական հանձնաժողովների նախագահներն ԱԺ նախագահին են ներկայացրել հանձնաժողովներում օրինագծերի շուրջ տարվող աշխատանքների ընթացքը:

Խորհրդակցությայն ընթացքում խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է նաեւ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետություն կատարած իր այցին: Վերջինս խոսել է տեղի ունեցած հանդիպումների եւ երկուստեք ձեռքբերված պայմանավորվածությունների մասին:

Խորհրդակցության ընթացքում ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը եւս հանդես է եկել  Արցախի Հանրապետության Անկախության հռչակման օրերին խորհրդարանական գործունեության մասին ամփոփ տեղեկատվությամբ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել  ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եւ ԱՀ խմբակցությունների միջեւ հանդիպումներին եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած՝«Կրթության նոր չափորոշիչները» թեմայով քննարկմանը:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ ԱԺ նախագահը խմբակցությունների ղեկավարներին հանձնարարական է տվել՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգի ձեւավորման համար հանդես գալ առաջարկություններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ