Ռուսաստանը եւ Թուրքիան ավարտին կհասցնեն Իդլիբում ընդդիմության եւ ահաբեկիչների տարանջատման հարցով աշխատանքը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանի եւ Թուրքիայի ջանքերի գործադրման առավել կարեւոր ոլորտ է Իդլիբի դեէսկալացիայի գոտի, որով հստակ, կոնկրետ պայմանավորվածություններ կան: Կան հիմքեր հաստատելու , որ ընդդիմության եւ ահաբեկիչների տարանջատման հարցով աշխատանքը ավարտին կհասցնենք»,-ասել է նա: