News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երրորդ սերնդի Nissan Qashqai-ի սերիական արտադրությունը ստիպված են եղել հետաձգել մինչ 2021 թվականի ապրիլ, հայտնում է Financial Times-ը: Պատճառը կորոնավիրուսի համավարակի հետեւանքով ֆինանսական դժվարություններն են:

Թերթի տվյալներով՝ նոր սերնդի քրոսովերի արտադրությունը նախատեսվում էր սկսել այս տարվա հոկտեմբերին, սակայն ճապոնական արտադրողը պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը: Նախատեսվում է, որ Qashqai-ն կարտադրվի Մեծ Բրիտանիայի Սանդերլենդ քաղաքում գտնվող գործարանում, որի մեջ 400 միլիոն ֆունտ սթեռլինգ է ներդրվել։

Իր իսկ աղբյուրներին հղումով՝ Financial Times-ը հայտնում է, որ հետաձգման հիմնական պատճառը կորոնավիրուսն է, որը ֆինանսական դժվարություններ է առաջացրել եւ ազդել է Nissan-ի արտադրական ծրագրերի վրա: Բացի այդ, ճապոնական ընկերությանը կարող է անհրաժեշտ լինել ճշգրտումներ կատարել իր ծրագրերում, եթե Մեծ Բրիտանիան ձգձգի Եվրամիության հետ Brexit առեւտրային համաձայնագրի կնքումը:

Սանդերլենդի գործարանում տարեկան արտադրվում է մոտ կես միլիոն մեքենա: Դրա կեսն արտահանվում է Եվրոպա, իսկ այդ կեսի մոտ մեկ երրորդը Qashqai-ն է կազմում: Փորձագետները ենթադրում են, որ ԵՄ նոր առեւտրային տուրքերը կարող են վտանգել Nissan-ի գործող բիզնես-մոդելը եւ քրոսովերների վաճառքը, գրում է Motor-ը:

Ակնկալվում է, որ երրորդ սերնդի Nissan Qashqai-ը կստանա վերափոխված արտաքին՝ նեղացված լուսարձակներով, բայց կպահպանի ավանդական V-աձեւ ցանցը: Մեքենան կմեծանա չափերով, կզրկվի սրահի անալոգային կոճակների մեծ մասից եւ կստանա թվային սարքեր: Ուժային սարքերի շարքում կլինեն միայն չափավոր եւ լիցքավորվող հիբրիդներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ