News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վարչապետը քանիցս ասել է, որ Ամուլսարը կշահագործվի, եթե պարզվի, որ անկառավարելի ռիսկեր չկան, եւ չի շահագործվի, եթե պարզվի, որ այն պարունակում է անկառավարելի բնապահպանական ռիսկեր։ Կառավարությունն իր դիրքորոշումը հայտնելու է այս սյզբունքից ելնելով։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարին հայտարարել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ավելացնելով, որ քննչական մարմինները շուտով տալու են իրենց գնահատականը  «Էլլարդի» փորձագիտական գնահատականի վերաբերյալ։

Աղաջանյանը նշեց, թե համամիտ չէ այն դիտակումներին, թե կառավարությունը չի լսում բնապահպաններին։

«Ես բազմաթիվ քննարկումների եմ մասնակցել հարցեր ուղղող այդ նույն օգտատերերի  հետ։ Բազմիցս հայտարարել եմ, որ կառավարությունը միշտ բաց է բոլոր կողմերի հետ քննարկումներ ունենալու։ Շահագրգիռ երկու կողմ կա, բնապահպաններից բացի, կան նաեւ հանքեր շահագործողներ։ Մեզ հասկանալի են բոլոր կողմերի շահերն ու մտավախությունները, եւ կառավարությունը իմ նշած սկզբունքով է որոշում կայացնելու», ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ