News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Կիպրոսի եւ Թուրքիայի միջեւ երկխոսությանը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մեզ նաեւ մտահոգում է Միջերկրական ծովում իրավիճակը, եւ ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, մենք պատրաստ ենք աջակցել երկխոսությանը՝ հիմնվելով փոխադարձ շահերի վրա եւ միջազգային իրավունքի վրա»,-ասել է նա Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ հանդիպման ժամանակ:

«Մեզ նաեւ մտահոգում է այն, որ ԱՄՆ-ը փորձում է միմյանց դեմ հանդել այդ երկրներին եւ առաջ տանել «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» կարգախոսը: Այդ պատճառով Միջերկրական ծովում եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանում ու ցանկացած այլ տարածաշրջանում անհրաժեշտ են այլ մոտեցումներ»,-հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Նա նաեւ հիշեցրել է Կիպրոսի հիմնախնդրի կարգավորման հարցով ՌԴ դիրքորոշումը. «Մենք կողմ ենք այն լուծումների իրականացմանը, որոնք ընդունվել են ՄԱԿ-ում, մենք կողմ ենք բանակցությունների շուտափույթ վերսկսմանն ու ավարտին»:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ