News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը կշարունակվի դռնփակ ռեժիմով: Դատավոր Աննա Դանիբեկյանը համապատասխան որոշումը կայացրեց փաստաբան Արամ Վարդեւանյանի խնդրանքին ի պատասխան:

Նախորդ նիստերից մեկին փաստաբան Վարդեւանյանը միջնորդություն էր ներկայացրել նախկին նախագահի գույքի նկատմամբ կալանքի չեղարկման մասին եւ խոստացել էր ներկայացնել փորձագետի կողմից կատարված գույքի գնահատումը: Փաստաբանն այսօր ասաց, որ ունի համապատասխան փաստաթուղթը, միեւնույն ժամանակ, խնդրեց դատարանին նիստ անցկացնել դռնփակ ռեժիմով:

Դռնփակ նիստը տեւեց մի քանի ժամ: Դատարանի դահլիճից դուրս գալով` փաստաբան Արամ Վարդեւանյանը լրագրողներին ասաց, որ կատարվել է բավականին ծավալուն ուսումնասիրություն: Նիստը հետաձգվել է, այն կշարունակվի սեպտեմբերի 15-ին` ժամը 13:00-ին: «Մեր պահանջն է չեղարկել գույքի եւ հաշիվների կալանքը: Ի վերջո եռաստիճան դատական ​​համակարգը ճանաչեց իրավունքների ոտնահարում համարեց: Դատական ​​ակտը պետք է իրականացվի»,- նշեց Վադեւանյանը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ