News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Արցախի անվտանգության խորհուրդը նախագահին կից մարմին է, որը կատարում է նախագահի կարգադրությունները կամ ծրագրային ռազմավարությունը, որը համատեղ հուշագրով ստորագրել ենք: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Արցախի Աժ-ում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը:

«Մեզ մոտ անընդհատ ներկայացնում ենք, թե Անվտանգության խորհուրդը երկրորդ իշխանություն է, դա չի կարող լինել թե օրենսդրորեն, թե դրա կարիքը չկա էլ, որովհետեւ մենք համաձայնությամբ բոլոր հարցերը կարողանում ենք քննարկել, որոշումներ կայացնել եւ գնալ առաջ: Մենք այն վիճակում չենք, որ կարող ենք մեզ թույլ տալ նման շռայլություն, որ  իրար հետ մրցավազքի մտնենք: Տարածաշրջանում այն վիճակը չի, էր մենք կարող ենք ներսում ինչ-որ խաղեր տալ, դա չի լինելու»,-ասաց նա:

Սամվել Բաբայանը հավելեց, որ Արցախի նախագահի կողմից ներկայացվել են մի շարք ոլորտներ, որտեղ իրենք ծրագրեր են մշակում. «Մենք մինչեւ նոր տարի պետք է կարողանանք այդ ծրագրերը ներկայացնել, որի հիմքը լինելու է պետական բյուջեն, որ պարզ լինի, թե մեր պետությունն ինչ ուղղությամբ է զարգանում տվյալ ոլորտներում:

Անվտանգության խորհուրդը կադրային խնդիրներով չի զբաղվում, նորմատիկային ակտերն ենք վերանայում:

Մենք անվտանգության խորհրդում կրճատում բառը չենք օգտագործում. հետեւյալ սկզբունքն է գործում, կա 5 տարվա ծրագիր, պետք է տվյալ նախարարության թիմը հիմնավորի, թե տվյալ անձն իր թիմում ինչով է զբաղվելու: Եթե նախարարը չի կարողանում հիմնավորել, պետք է իր ձեռքով նրան ազատի աշխատանքից:

 

Այսինքն սոցիալականհարց ենք լուծել, կես դրույքով աշխատանքի ենք վերցրել, նորմալ փող չենք տալիս, որեւէ խնդիր չենք լուծում, սոցիալական վիճակն օրեօր վատանում է: Այսինքն խոսակցությունները, թե մտել ենք տարբեր ոլորտներ, կրճատումներ ենք անում, իրականությունը դա չի:

Եթե նախարարը չի կարողանում հիմնավորել, թե տվյալ բաժինը ինչով է զբաղվում, քանի հոգի են, կամ բաժին է ձեւավորում 3 հոգանոց, օրվա մեջ երկու թուղթ էս բաժինն է ստանում, երկու թուղ՝ էն մի բաժինը»,- ընդգծեց Բաբայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ