News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 9-ին հանդիպել է ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության մի խումբ ծառայողների հետ:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել ճանապարհային ոստիկանության հետեւողական ու արդյունավետ աշխատանքը եւ կարեւորել օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքի պահպանումը: Նախագահը միաժամանակ նշել է, որ ծառայողական պարտականությունների իրականացման ժամանակ ճանապարհային ոստիկանության ծառայողների դրսեւորած վարքագիծը եւս շատ կարեւոր է, եւ պահանջել է առավելագույնս հարգալից լինել բոլորի նկատմամբ:

«Դուք շատ կարեւոր գործառույթներ իրականացնելով հանդերձ նաեւ տրամադրություն ու կարծիք եք ձեւավորում պետության ու իշխանության մասին: Դրա համար առանցքային է, թե ինչպիսի վերաբերմունք եք ցուցաբերում հանրապետության քաղաքացիների եւ Արցախ այցելած հյուրերի հանդեպ: Վստահեցնում եմ, որ իշխանություններն ունեն բավարար կամք ու վճռականություն պայքարելու համակարգում տեղ գտած բոլոր տեսակի արատավոր երեւույթների դեմ: Օրենքի գերակայությունը մեր երկրում այլընտրանք չունի, եւ դուք ձեր բաժին պարտականությունների կատարման ժամանակ պետք է գործեք միայն օրենքի տառին ու ոգուն համապատասխան»,- ասել է Ա. Հարությունյանը:

Հանրապետության նախագահը նշել է նաեւ, որ ճանապարհային ոստիկանության նյութատեխնիկական պայմանների պատշաճ ապահովումը եւ ծառայողների սոցիալական խնդիրները մշտապես գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում՝ այդ համատեքստում ընդգծելով, որ սեպտեմբերի 1-ից կտրուկ կբարձրանան անձնակազմի աշխատավարձերը:

Հանդիպմանը ներկա էր ԱՀ ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ