News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր՝ սեպտեմբերի 9-ին, մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ դատական գործընթացում տուժածների ներկայության հարցին:

Մեկնաբանելով իրավիճակը՝ Ալումյանը հիշեցրեց, որ հարցի քննարկումը վաղուց է սկսվել, սակայն ավարտին չի հասցվել տուժած կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի բացակայության պատճառով: Դատարանն անհրաժեշտ է համարել նրա կարծիքը լսելը եւ ապա հետաձգել է նիստը: Սակայն Եգորյանը նիստին ներկա չի եղել եւ նույնիսկ չի տեղեկացրել դատարանին իր բացակայության պատճառների մասին:

«Մարդկան մահվան հետ կապված հարցերը քննարկվում են գործի շրջանակում, որը գտնվում է ՀՔԾ վարույթում: Մեր գործում դա չի քննարկվում»,-նշեց Ալումյանը:

Նա հիշեցրեց, որ դատախազությունը գործում տուժածների հայտնվելը բացատրել է նրանով, որ բոլոր նրանք, ովքեր տուժող են ճանաչվել նախնական գործում, պահպանում են կարգավիճակը: «Այդ դեպքում հարց՝ ինչու են 228-ից միայն 102-ը ներառված մեր գործում, սակայն նիստին գալիս է 4-5 մարդ: Ընտրության չափանիշներն անհասկանալի են: Միգուցե, ընտրել են նրանց, ովքեր պատրաստ են մեղքը գցել պարոն Քոչարյանի վրա: Եթե ոչ, ապա բացատրեք»,-նշեց փաստաբանը:

Նրա խոսքով՝ տպավորություն է ստեղծվում, որ գործով դատախազները վետոյի իրավունք ունեն քննարկվող հարցերի համար:«Եթե նրանք դեմ են ինչ-որ բանի, դատարանը դա գնահատում է որպես վետո եւ արդեն ի վիճակի չէ որեւէ այլ որոշում կայացնել: Միակ միջնորդությունը, որը դատարանը բավարարել է, դա Սեյրան Օհանյանին բժշկական նպատակներով երկրից դուրս գալու թույլտվությունն էր: Ոչ մի այլ միջնորդություն չի բավարարվել: Հավանաբար, այն պատճառով, որ յուրաքանչյուր միջնորդությունից հետո դատախազները առարկում են, եւ դատարանը դա գնահատում է որպես վետո»,-հավելեց Ալումյանը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ