News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չունե՞ր հնարավորություն վարչապետ Կարեն Կարապետյանին հարցնելու, տղա ջան, ինչի՞ ես վրիպել. վարչապետը վրիպո՞ւմ է. այդ վրիպումը շատ թանկ նստեց բանակի վրա։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր ասուլիսում հայտարարել էր, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը խոստովանել է՝ ապրիլյան գործողությունների ժամանակ տանկերի անորակ դիզվառելիքի վերաբերյալ իր խոսքերը վրիպակ են եղել։

Քոչարյանը նշեց, որ ապրիլյան գործողությունների սկսման սկզբնական փուլում դիրքերում զինվորները փամփուշտի եւ ուտելիքի պակաս չեն ունեցել. «Եկել է մի պահ, որ որոշ դիրքերում կրակելու հնարավորությունները եղել են սահմանափակ։ Ինչո՞ւ է այդպես եղել, մենք տալու ենք բացատրություններ՝ ո՞ր դիրքերում ուշացան, ի՞նչ հետեւանք ունեցան, կարո՞ղ էին ուշանալ, թե՞ ոչ, բանակի կառավարելիության աստիճանն ինչպիսին էր, այդ կառավարելիության աստիճանի պատճառով մենք ունեցե՞լ ենք կորուստները»։

Անդրադառնալով ԱԺ աշխատակից Գարիկ Ղազարյանի այն գրառմանը, թե ինքը տեսել է հանձնաժողովի զեկույցի արձանագրություններից, որոնցում հերքվում է ջրի, զենքի, փամփուշտի խնդիրը, եւ հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ Գարիկ Ղազարյանի ձեռքում հայտնվեին արձանագրությունները, Քոչարյանն ասաց. «Վերջին հաշվով արձանագրությունները գաղտնի չեն։ Այն փաստաթղթերը, որոնց գրա գրված են «գաղտնի» եւ եթե դա եթե որեւէ մեկի ձեռքին հայտնվի, ուրեմն պատասխանատվություն են կրելու նրանք, որոնք պատասխանատու են գաղտնի փաստաթղթի տնօրինման համար։ Այն ինչը դուք ասում եք՝ գաղտնի չէ»։

Տպել
Ամենաշատ