News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի ռազմավարական նոր հայեցակարգի մշակմանը մասնակցել են այն ժամանակվա իշխանությունները. Մինչև մեզ դա համաձայնեցված է եղել Արցախի իշխանությունների հետ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Արցախի Աժ-ում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը:

«Բոլորն էլ ստորագրել են, անվտանգության խորհրդի քարտուղարը, մյուսները, այդ բոլոր արձանագրությունները կան: Մենք ընդամենը ողջունել ենք, և այն,ինչը Արցախին է վերաբերում, մենք կզբաղվենք և կներկայացնենք լայն քննարկման: Մենք դեռ դրանով չենք զբաղվում»,-սաց Սամվել Բաբայանը:

Անդրադառնալով աշխարհազորի ստեղծման խնդրին, նա ասաց. «Մեզ մոտ երեքշաբթի անվտանգության խորհրդի նիստ է լինելու առաջին անգամ և քննարկվելու է աշխարհազորի հարցը, թե ոնց ենք մենք դա պատկերացնում, ոնց է լինելու մեզ մոտ: Մեր տեսակետն այն է, որ ոչ թե աշխարհազորին մտցնելու ենք զորքերի մեջ, այլ դա առանձին զորամաս է լինելու:

Հարցին, թե արդյոք քննարկվում է, որ աշխարհազորում հնարավորություն ունենան ընդգրկվել սփյուռքահայերը, Սամվել Բաբայանը նախ ասաց, որ անվտանգությունից ելնելով չի կարող այդ հարցին պատասխանել, ապա հավելեց. «Ինձ չի թվում, որ սփյուռքահայերը կարողանալու են գոնե առաջին ամիսներին օգնության գալ, տարբեր պատճառներով: Ռազմավարական ծրագիր է մշակվում, որ մենք ամբողջովին լինենք վստահ, որևէ խնդիր չունենանք, Ադրբեջանն էլ սսկվի, տեղը վեր ընկնի: Կա մի ասացվածք՝ եղունգ ունես, գլուխդ քորի: Հույսներդ  մի դրեք ոչ մեկի վրա, ինքներդ  ձեր վրա դրեք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ