News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Այն, որ դատավարությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա պաշտպանական թիմի թեթեւ ձեռքով վերածվել է ֆարսի, դա արդեն 1.5 տարի բոլորս համոզվում ենք։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Ռոբերտ Քոչարյանը փոխանակ գնա դատաքննական փուլ եւ փորձի իր առջեւ դրված մեղադրանքների բացատրությունները կարողանա դատաքննության ընթացքում կամ հերքեն, կամ ապացուցեն, Ռոբերտ Քոչարյանը վերցրել է այլ տակտիկական, իրավական գործընթաց. Խափանման միջոցների անվերջ շրջապտույտների միջոցով եւ ոնց որ թե դատավորին սկսել է դա դուր գալ այն աստիճանի, որ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին դարակազմիկ հանդիպման ընթացքում ասաց՝ երեքշաբթի օրերն իր օրակարգից ջնջել է։ Շաբաթն ունի յոթ օր, որի մեջ նաեւ երեքշաբթին է, չորեքշաբթին է, հինգշաբթին է եւ այլն։ Ինքը մի շատ տարօրինակ բան էլ ասաց, որ չի հասկանում՝ իրեն ինչի մեջ են մեղադրում։ Էդ դեպքում մեղադրանք կա Պաշտպանության նախարարի եւ Գլխավոր շտաբի պետի հասցեին։ Ինքը չգիտի՞՝ նրանց ինչի են մեղադրում։ 0038 հրամանն օդից է եկե՞լ»,- ասաց Քոչարյանը։

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ կամ դատավորը պետք է իրեն ընձեռած իրավասությունների շրջանակում արագ մտնի դատաքննական փուլ, կամ Ռոբերտ Քոչարյանը պետք է չխոսի քաղաքականություն վերադառնալու մասին. «Որովհետեւ իր քաղաքականություն վերադառնալու միակ ճանապարհը դատաքննության պրոցեսին չխոչընդոտելն է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ