News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Պարզվում է՝ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի՝ գաղտնի նյութեր պարունակող զեկույցը չպարզված հանգամանքներում հայտնվել է այդ նյութերին ծանոթանալու որևէ իրավասություն չունեցող անձի ձեռքերում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը:

«Ավելին, տվյալ անձը հանրայնացրել է այդ տեղեկությունները:

Հրավիրում եմ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, ՀՀ ԱԺ խորհրդի, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն ուշադրությունը սույն փաստին՝ պարզելու, թե ինչ ճանապարհով է տեղի ունեցել գաղտնի տեղեկատվության արտահոսքը ՀՀ Ազգային ժողովից և ձեռնարկելու համապատասխան միջոցառումներ՝ մեղավոր(ներ)ին պարզելու և պատասխանատվության ենթարկելու համար՝ նման դեպքերի հետագա կրկնությունը բացառելու նպատակով»,-նշել է պատգամավորը:

Գրառմանը կից՝ Գորգիսյանը ներկայացրել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հրապարակումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ