News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 28
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

Այս տարի Ադրբեջանից Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու է առաջադրվել Կովկասի մահմեդականների գրասենյակի նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն: Այդ մասին APA-ին հայտնել է Նոբելյան միջազգային տեղեկատվական կենտրոնի փոխնախագահ, գիտությունների դոկտոր Բեյբալա Ալեսկերովը:

Նրա խոսքերվ՝ Ալլահշուքյուր Փաշազադեն որպես թեկնածու հաստատվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի փորձագիտական խմբի կողմից: Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն առաջադրվում է երկրորդ անգամ: Թեկնածուների համար նաեւ կլինի գաղտնի քվեարկություն, արդյունքները հայտնի կլինեն սեպտեմբերի վերջին եւ հոկտեմբերի սկզբին:

Ամեն ինչ լավ կլիներ, եթե Ալլահշուքյուր Փաշազադեի կերպարը մի փոքր տարօրինակ չլիներ նման մրցանակի համար: Փաշազադեն հայտնի է իր ազգայնական հայտարարություններով եւ հայերի նկատմամբ անհանդուրժողականությամբ, կասկածվում է թմրամաֆիային մասնակցելու, արտերկրում ապօրինի բիզնես գործունեություն ծավալելու եւ այլ կասկածելի գործողությունների մեջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ