News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

1980 թվականից սկսված գլոբալիզացիայի դարաշրջանը մոտենում է ավարտին, որին փոխարինելու է գալիս «անկարգության դարը», պնդում է Deutsche Bank-ը հետազոտության մեջ, որը թվագրված է սեպտեմբերի 8-ով, կազմակերպության զեկույցն է ներկայացնում ՌԲԿ-ն։

Բանկի ռազմավար Ջիմ Ռեյդի եւ նրա գործընկերների պատրաստած զեկույցում նշվում է, որ նոր դարաշրջանը կբնորոշվի ԱՄՆ հանդեպ Չինաստանի տնտեսության առավելությամբ եւ ուղեկցող լարվածությամբ նրանց հարաբերություններում, գլոբալ պարտքի շարունակվող աճով, կենտրոնական բանկերի «ուղղաթիռային փողի» քաղաքականությամբ եւ միլենիալների (որոնք մեծահասակ կյանք են մտել XXI դարում) եւ ավելի երիտասարդ սերնդի ուժեղացմամբ, այդ թվում՝ նրանց ընտրազանգվածային քաշի տեսանկյունից։

Նոր դարաշրջանը կորոշի անկարգությունը, համենայնդեպս՝ սկզբնական շրջանում, մեկ տասնամյակ կամ ավելի շատ։ «Ոչ ամեն մի անկարգություն է վատ»,- նշում է Deutsche Bank-ը։ «Մենք պետք է շեշտենք, որ նոր ժամանակի գալը չպետք է ընկալվի որպես ֆինանսական ակտիվների գնումից հրաժարվելու պատճառ, քանի որ նոր դարաշրջանը կբերի (դրամավարկային իշխանությունների) մասշտաբային ինտերվենցիաներ եւ լիկվիդայնություն»,- շարունակում են հեղինակները։ Բայց եթե նախորդ՝ գլոբալիզացիայի դարաշրջանը ասոցացվում էր ակտիվների գների ռեկորդային ընդհանուր աճի հետ, ապա «անկարգության դարաշրջանը» սպառնալիք է կրում ընթացիկ գլոբալ գներին, հատկապես իրական արտահայտությամբ, նախազգուշացնում է բանկը։

Անկարգության դարաշրջանը կբնորոշվի նվազագույնը 8 թեմայով․

  • Պեկինի տնտեսական քաշի մեծացմանը զուգահեռ ԱՄՆ-ի եւ Չինաստանի հարաբերությունների վատթարացում,
  • Եվրոպայի համար ճշմարտության պահ․ COVID-19 համավարակը ինտեգրացիոն գործընթացներին նոր խթան է հաղորդել, բայց հավանականություն կա, որ Եվրոպան կմնա տնտեսական ստագնացիայի վիճակում՝ քաղաքական ֆրագմենտացիայի հեռանկարով,
  • պարտքերի հետագա մեծացում եւ «ուղղաթիռային փողի» քաղաքականության տարածում որպես դրամային մեյնսթրիմ,
  • ինֆլյացիայի հավանական աճ ֆիսկալ-դրամավարկային էքսպանսիայի հետեւանքով,
  • հետկովիդյան դարաշրջանի սկզբնական շրջանում տնտեսական անհավասարության խորացում, բայց հետագայում այդ թրենդի շրջադարձ․ պետությունները կսկսեն հարուստներից ավելի շատ հարկեր գանձել,
  • սերունդների միջեւ մրցակցության կոշտացում․ միլենիալները եւ ավելի երիտասարդ մարդիկ 2030 թվականին ավագ սերունդներից թվաքանակով առաջ կանցնեն, ինչը թույլ կտա նրանց որոշել ժողովրդավարական ընտրությունների արդյունքները,
  • կլիմայի հարցերով գլոբալ մտահոգության աճ,
  • նոր տեխնոլոգիական հեղափոխություն։
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ