News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննադատել է պաշտոնյաների կողմից իրենց անձնական էջերից պաշտոնական հաղորդագրությունների հրապարակման սովորությունը:

«Կան նոր տեխնոլոգիաներ, եւ պարզ է, որ դրանք օգտագործվում են նաեւ քաղաքական գործիչների կողմից` վարկանիշը բարձրացնելու համար: Ինձ համար անընդունելի է, երբ որեւէ պաշտոնյա իր անձնական էջի միջոցով պաշտոնական հաղորդագրություն է տարածում: Սա նշանակում է, որ այդ մարդիկ չեն հասկանում, թե ինչ է պետությունն ու պետական ​​կառավարումը: Երկու հասկացությունները չպետք է խառնել: Facebook-ում գրառումը կարող է հեռացվել, բայց պաշտոնական հաղորդագրությունը պետք է մնա: Պաշտոնական հայտարարությունը արտացոլում է պետական ​​քաղաքականությունը որոշակի ոլորտում: Այլ հարցերով դա մարդկանց` իրենց PR-ով զբաղվելու իրավունքն է»,- ասաց Քոչարյանը «Հաղթածները» նախաձեռնության շրջանակներում երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ