News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Լիդիան» ընկերության նախկին աշխատակիցները ընդդեմ ՀՀ ոստիկանության նույնաբովանդակ 2 հայցադիմում են ներկայացրել ՀՀ վարչական դատարան. հայցադիմումներից մեկը վարույթ է ընդունվել, մյուսը՝ ոչ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Լիդիան» ընկերության նախկին աշխատակիցների փաստաբան Արմեն Մելքումյանը։

Փաստաբանը պատմեց, որ նախկին 35 աշխատակիցները փաստաթղթերը պատրաստել եւ ներկայացրել էին հայցադիմումը, մյուս 86-ը որոշ ժամանակ անց են ներկայացրել. «35 նախկին աշխատակիցների հայցադիմումը ՀՀ վարչական դատարանը վարույթ ընդունեց եւ մեկ նիստ արդեն տեղի է ունեցել։ Մյուս 86 նախկին աշխատակիցների հայցադիմումը ՀՀ վարչական դատարանը վարույթ չընդունեց, պատճառաբանելով, որ անմիջական կապ չկա Ոստիկանության անգործության եւ աշխատանքից զրկվելու հետ»։

Արմեն Մելքումյանն ասաց, որ վարույթ չընդունելու ՀՀ վարչական դատարանի որոշումը բողոքարկել են ՀՀ վերաքննիչ վարչական դատարան, որն ուժի մեջ է թողել մերժելու որոշումը։

«Իրավական տեսանկյունից մեզ համար շատ տարակուսելի է այդ որոշումը, որովհետեւ անձանց նույնաբովանդակ պահանջը  նույն դատարանը մեկ գործով ընդունում է եւ մյուս անձանց նույնաբովանդակ պահանջը նույն դատարանը չի ընդունում»,- ասաց փաստաբանը։

Մելքումյանի խոսքով՝ «Լիդիան» ընկերության նախկին աշխատակիցներն իրենց աշխատանքից զրկվել են ոչ թե օրինական իրավական գործընթացի հետեւանքով, այլ ճանապարհների անօրինական փակման հետեւանքով. «Եվ այդ անօրինականությունը Ոստիկանության կողմից վերացնելու ուղղությամբ դրսեւորել է անգործություն»։

Փաստաբան Մելքումյանն ասաց, որ իրենք ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի այդ որոշումը բողոքարկելու են ՀՀ վճռաբեկ դատարան. «Եթե վճռաբեկը նույնպես չվերացնի մեր հայցը մերժելու վերաբերյալ դատարանի որոշումը, ապա մենք կդիմենք ՄԻԵԴ»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ