News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանը չպետք է միջամտի Վրաստանի խորհրդարանի՝ Ռուսական կայսրությունում չերքեզների ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ քննարկումներին, քանի որ սա ռուս-վրացական պատերազմի շարունակությունն է, պարզապես մեկ այլ՝ հոգբանական մակարդակով։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  այս մասին հայտարարեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Նրա խոսքով, չերքեզ ժողովրդի ցեղասպանության ճանաչման հարցը վրացական կողմի պատասխանն է Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի նվաճմանը։ «Ըստ էության, այս հանգամանքը վերջնականապես կփչացնի վրաց-ռուսական հարաբերությունները։ Եթե հաշտեցման փոքր հնարավորություն  կար, ապա չերքեզների ցեղասպանության  ճանաչումը կզրոյացնի այդ հնարավորությունը։ Այս իրավիճակում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով հանդես գալը ճիշտ չի լինի։ Դա կնվաստացնի մեզ եւ Ցեղասպանության փաստը։ Հայոց ցեղասպանությունը անվիճելի փաստ է, որը ճանաչել են հեղինակավոր շատ երկրներ»,- ասաց Բոզոյանը։

Նշենք, որ Վրաստանի խորհրդարանը մայիսի 20-ին կողմ է քվեարկել չերքեզ ժողովրդի ցեղասպանության ճանաչմանը։ Խոսքը 1763-1864 թվականների իրադարձությունների մասին է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
Այնուհետև օրվա խորհրդով եկեղեցական համալիրի տարածքում գործող «Տապան» թանգարանում բացվել է վավերագրական լուսանկարների ցուցահանդես…
Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության
Ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի պատճառով չի՛ կարելի հրաժարվել հիշողությունից։ Դա ոչ միայն կասկածելի կլիներ բարոյականության տեսանկյունից…
Ամենաշատ