News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Յունիբանկը թողարկել է դրամային պարտատոմսեր արժեկտրոնային բարձր եկամտաբերությամբ՝ 10,5% տարեկան: Թողարկման  ծավալը  կազմում է 500 մլն ՀՀ դրամ, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 10 000 ՀՀ դրամ: Պարտատոմսերի մարման ժամկետը սահմանվել է 27 ամիս: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակը մեկ:

Թողարկման տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել 2020թ.-ի հոկտեմբերի 5-ին, որից հետո պարտատոմսերը կցուցակվեն  AMX Հայաստանի ֆոնդային բորսայում: Յունիբանկի պարտատոմսերը կարելի է ձեռքբերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 53 մասնաճյուղերից ցանկացածում:

Պարտատոմսերի հիմնական առավելությունները  երաշխավորված բարձր եկամուտն ու իրացվելիությունն է, ինչպես նաև ապահովվածությունը: «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից: Եվս կարևոր առավելություն է, որ  Հայաստանի Ֆոնդային բորսայում ցուցակված երկու կամ ավելի տարի մարման ժամկետով պարտատոմսերից ստացված եկամուտը հարկման ենթակա չէ:

Սա Յունիբանկի թվով 12-րդ թողարկումն է: Այժմ տեղաբաշխման փոլում են գտնվում նաև բանկի 36 ամիս մարման ժամկետով դոլարային պարտատոմսերը, որոնց եկամտաբերությունը կազմում է 5,25% տարեկան: Յունիբանկի դոլարային պարտատոմսերը կարող են ձեռքբերբել նաև ռուսաստանյան ներդրողները՝ առանց Հայաստանում հաշիվ բացելու: Բանկի դոլարային պարտատոմսերը ներառված են Մոսկվայի բորսայի ցուցակման երրորդ հարթակում (ISIN AMUNIBB2AER2):

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը և Ազդագրի Լրացումը /գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 09.10.2019թ. թիվ 1/741 Ա որոշմամբ/ և թողարկման պայմանները հրապարակված են կայքի «Պարտատոմսեր» էջում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Բանկային համակարգը կրկին անցումային շրջանում է գտնվում։ Գեներատիվ արհեստական բանականության տարածումը հեղաշրջելու է ամբողջ ոլորտը...
2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է հրաժարվել այդ հոսքից. Շաքե Իսայան
«Սոցիալական արդարություն» փոդքասթի հեղինակ-վարող Շաքե Իսայանը...
Վաղվանից 11 բանկի քարտապաններ կարող են օգտվել կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից
Եթե նշված բանկերից որևէ մեկի քարտապան չեք և ցանկանում եք օգտվել հետվճարի…
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան
ՀՀ-ում «Միր» քարտերի արգելափակման հարցը մեդալի երկու կողմ ունի…
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
Շվեյցարիայի բանկերը սկսել են փակել ռուսաստանցիների հաշիվները
Շվեյցարական բանկերը սկսել են չսպասարկել ռուսաստանցիներին...
Ամենաշատ