News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Ընդհանուր առմամբ, եթե խոսում ենք սեռական դաստիարակության մասին, ապա որպես այդպիսին առանձին առարկա չկա, սակայն բոլոր թեմաները, որոնք սեռականությանն այս կամ այն ձևով առնչվում են, ներառված են գրեթե բոլոր առարկաների բովանդակության մեջ, կարելի է ասել՝ ներծծված են ամբողջ կրթության մեջ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Հանրակրթական չափորոշիչների և առարկայական ծրագրերի վերաբերյալ կոնֆերանսի ժամանակ նշեց բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը:

Նա ընդգծեց, որ դա ինչ-որ մի տեղ բարդացնում է իրենց խնդիրը, իսկ իրենք հիմնականում կանգնած են երկու՝ սեռային ինքնության և վաղաժամ սեռականության խնդրի առաջ:

«Սեռային ինքնությունն անձնավորության կողմից իր սեռի, սեռային պատկանելիության, սեռային գրավչության գիտակցումն է, որն արտահայտվում է իր սեռական վարքագծում: Սեռային ինքնությունը գիտության վերջին տվյալներով՝ դինամիկ երևույթ է, ենթակա է փոփոխության, սեռահասունության ընթացքում 9-16 տարեկան հասակում հնարավոր է սեռային ինքնության այնպիսի դրսևորումներ, օրինակ՝ նույն սեռի անձնավորությունների միջև հայտնվի նմանատիպ գրավչություն, սակայն դա անցողիկ է և որպես ինքնություն չի կարելի համարել, որովհետև 16 տարեկանը լրանալուց հետո ինքնուրույն, առանց որևէ միջամտության անձավորությունը գալիս է այնպիսի սեռային ինքնության, որն իր կենսաբանական սեռն է: Սեռային ինքնության անցողիկ նույնասեռ գրավչությունները, որոնք տեղ են գտնում սեռական հասունացման ընթացքում, չի կարելի համարել որևէ կերպ անձի յուրահատկություն, առաձնահատկություն, ինքնություն և պիտակել որպես այդպիսի անձ»,- պարզաբանեց նա:

Նրա խոսքով՝ չափորոշիչների դեպքում այդ վտանգը կա: «Երբ մենք ուսումնասիրում ենք չափորոշիչները, կարող ենք տեսնել, թե այնտեղ ռեֆլեքսիվ մտածողության միջոցով ինչ է ձևավորվում երեխաների մոտ. կարողանալ տեսնել սեփական ցանկությունները, հակումները, ճանաչել այդ ցանկությունները, ձգտումները, իսկ մենք գիտենք, երբ մարդը գիտակցում է իր հակումը, ցանկությունը, այդ գիտակցումն ավելի մեծ ուժ է ստանում և կարող է դառնալ այդ տարիքում որպես կայուն հատկանիշ: Այս վտանգը կա և սա սեռային ինքնության վրա կարող է թողնել դրամատիկ հետք. այսինքն՝ մենք կարող ենք ունենալ նույնասեռ անձնավորությունների, եթե աճ չասեմ, ապա այդ երևույթի տարածում, հոմոսեքսուալ, տրանսգենդեր անձանց, այսպես ասած՝ ոչ կենսաբանական սեռի վրա հիմնված սեռականություն»,- ասաց նա:

Տպել
Ամենաշատ