News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Եթե շատ մարդիկ մտածում են, որ իրենք էնքան բան են արել ազգի համար, որ ժողովուրդը դրա համար իրենց ձայն է տվել, չարաչար սխալվում են: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը:

«Նախկին իշխանությունների վատ աշխատանքի կապակցությամբ իրենց ձայն են տվել: Ժողովուրդն իրենցից շատ բան է սպասում: Արդեն անցել է 2 տարուց ավելի, իրենց տված խոստումները չեն կատարվում: Մենք սպասում ենք այն խոստումներին, որ ժողովրդի պայմանները պետք է լավանա, աշխատավարձերը, թոշակները, նպաստները բարձրանան, բանկային խայտառակ համակարգը, որ մարդկանց գրպանն են մտնում, օրենքի անվան տակ մարդկանց թալանում են եւ այլն: Ցավոք ոչ մի խոստում չի կատարվել:

Այսօր մի բառ են սովորել՝ կոռուպցիա, կոռուպցիա: Բոլորին կարելի է մեղադրել վերից վար, օդի մեջ խոսելով: Ընդհանրապես, բռնել տալով, ասֆալտին փռելով երկիր չի կառուցվում, պետք է ապրեն ու ապրեցնեն: Պետք է կարողանան պահել էս ժողովրդին, պայման ու հնարավորություն ստեղծել, ինչը չենք տեսնում»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե արդյոք հանցագործին չպետք է դատել՝ հիմնավորելով, որ պետք է ապրեցնել, Ղուկասյանն արձագանքեց. «Մեկին ասում են՝ հանցագործություն է արել, 10 օր հետո տեսնում ես՝ փողոցում պտտվում է: Դուք եք բզբզում, որ խոսեմ»:

Տպել
Ամենաշատ