News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Մեդիապաշտպան» նախաձեռնությունը կլոր սեղան է կազմակերպել, որի շրջանակներում քննարկվում է ԶԼՄ-ների դեմ ուղղված օրինագիծը:

Ինչպես նշեց նախաձեռնության ներկայացուցիչ Էդգար Խաչատրյանը, անհասկանալի է, թե ինչու է օրինագիծը հիմա հայտնվել  եւ ինչ չափորոշիչներով է սահմանվել 5 մլն դրամի չափով տուգանքը: Տուգանքի սահմանման համար անհրաժեշտ է փորձագիտական հետազոտություն անցկացնել, սակայն նման բան չի անցկացվել:

«Պանդորայի արկղը բացվել է 2018 թվականին: Հիշեք հոկտեմբերի 2-ը, երբ պահանջեցին ԱԺ-ի ցրում, վիրավորանքների ինչ հոսք եղավ»,-նշեց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ օրենսդրորեն ընդհանրապես չկա «զրպարտություն» հասկացություն, եւ որոշումն այդպիսով պետք է կայացնի դատավորը՝ ելնելով սեփական պատկերացումներից:Բացի այդ, օրինագիծը խախտում է լրագրողի՝ ինֆորմացիայի աղբյուրը չհրապարակելու իրավունքը:

«Մենք նույնպես դեմ ենք զրպարտությանը, սակայն դրա դեմ պայքարը չի կարող վերածվել ԶԼՄ-ների դեմ մտրակի:

Փաստացի այդպիսով հարվածի տակ են դրվում բազմաթիվ իրավունքներ եւ միջազգային պարտավորություններ»,-նշեց Խաչատրյանը:

Նա հավելեց, որ չեն պատժվել նրանք, ովքեր դագաղներ են դրել ՀՀԿ-ի քաղաքական գործիչների տների մոտ:

Կլոր սեղանի մասնակիցները կարծիք հայտնեցին, որ նման օրենքի ընդունումը կարող է գործիք դառնալ, որի միջոցով իշխանությունները կլռեցնեն ԶԼՄ-ներին: Լրագրողը , եթե չի կարող հրապարակել աղբյուրը, ստիպված կլինի ընտրություն կատարել տուգանքի կամ հանրությանը տեղեկացնելու իր պարտականությունների միջեւ:      

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բեռլուսկոնիի հանրահայտ սկանդալային նստավայրը արտասահմանյան մամուլի կենտրոնի է վերածվել
1600 քառակուսի մետր տարածքով, շքեղ ջահերով և առաստաղի որմնաքանդակներով դղյակի հատվածը․․․
Ադրբեջանում շարունակում են ահաբեկել անկախ լրատվամիջոցներին․ Amnesty International
Կոչ էր ավում Բաքվին անհապաղ դադարեցնել բռնաճնշումները․․․
Օրվա անեկդոտը. Ադրբեջանը բողոքել է Ֆրանսիայից և վստահեցրել, որ լիովին ապահովում է լրատվամիջոցների ազատությունը
Մինչդեռ Ադրբեջանում մեկ օր առաջ զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել ընդդիմադիր Toplum TV առցանց հեռուստաալիքի խմբագրությունում․․․
Գարեգին Խումարյանը կմասնակցի Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթին․ աշխատակիցների 99․3%-ը կողմ է եղել, որ նա առաջադրվի
«Հայաստանի Հանրային Ռադիոընկերության ղեկավարի աշխատանքից ավելի լավ աշխատանք այս աշխարհում չկա»․․․
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Ամենաշատ