
ԼԴՊՌ կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Ռուսաստանում բելառուսական սցենար է կանխատեսել:
«Խաբարովսկը փողոց է դուրս եկել, ամբողջ Բելառուսը ոտքի է կանգնել, օրինակները մեր աչքի առջեւ են: 7 մղոն քայլերով մոտենում ենք այդ սցենարին»,-գրել է նա Թելեգրամի իր էջում:
«20-րդ անգամ ընտրություններին հաղթում է նույն կուսակցությունը: Մարդիկ ժպիտո՞վ են հաջորդ օրը փողոց դուրս գալիս: Ոչ: Շատերի մոտ դրանից սրտխառնոց է առաջանում»,-գրել է նա: