News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Սայեդ Խատիբզադեն հայտարարություն է տարածել, որում հերքել է ամերիկյան Politico-ի հոդվածում տեղ գտած տեղեկությունն այն մասին, որ Թեհրանը ծրագրում է սպանել ՀԱՀ-ում ԱՄՆ դեսպանին` որպես իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության վրեժխնդրություն, հաղորդում է Tasnim-ը:

Հայտարարության մեջ Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը Politico-ի հոդվածն անվանել է «պատվիրված, կողմնակալ եւ նպատակային»:

«Մենք ամերիկյան պաշտոնյաներին խորհուրդ ենք տալիս դադարեցնել միջազգային ասպարեզում հակաիրանական քարոզչության ծեծված եւ մաշված մեթոդները»,- ասել է Խատիբզադեն:

«Որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, Իրանի Իսլամական Հանրապետությունն ապացուցել է իր մշտական նվիրվածությունը միջազգային դիվանագիտական սկզբունքներին եւ նորմերին: Ի հակադրություն դրան՝ հենց Միացյալ Նահանգներն ու Սպիտակ տան վարչակազմն են անտեսում հիմնական դիվանագիտական սկզբունքները եւ վերածվում են խարդախների ռեժիմի՝ միջազգային ասպարեզում, հատկապես վերջին տարիներին, ձեռնարկելով բազմաթիվ միջոցառումներ, որոնք դուրս են գալիս միջազգայնորեն ճանաչված մեթոդների ու նորմերի շրջանակներից, ներառյալ սպանությունների եւ ռազմական ու հետախուզական միջամտությունների նպատակով տասնյակ դավադրությունների կազմակերպումը եւ իրականացումը, բազմաթիվ միջազգային պայմանագրերի մերժումը, պետությունների տարածքային ամբողջականության ոտնահարումը եւ ահաբեկչության դեմ պայքարի պատվավոր հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի վախկոտ սպանությունը»,- ասված է Իրանի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ