News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Փորձեցինք ամեն բան անել, որպեսզի դպրոց հաճախելու օրը դառնա տոնական եւ երեխաների համար վառ հիշողության վերածվի, բայց այսօր մենք ունենք խնդրահարույց կետերով ուղեցույց, որի համաձայն պետք է կազմակերպենք ուսուցումը դպրոցում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Փոքրիկ իշխան» կրթահամալիրի տնօրեն Մարիա Խախամյանը։

«Սկսենք նրանից, որ բոլոր երեխաները, մեծահասակները, ուսուցիչները պետք է պարտադիր դիմակ կրեն դպրոցում։ Հատկապես երկարօրյա ուսուցմամբ դպրոցում դա իրոք խնդրահարույց է հատկապես երեխաների դեպքում, ինչի մասին բարձրաձայնել են բազմաթիվ մանկավարժներ ու բժիշկներ։ Որոշակի ռիսկերից դա, անշուշտ, պաշտպանում է, բայց իր հետ բերում է մի շարք այլ խնդիրներ, մասնավորապես, շատ հնարավոր է, որ երկար ժամանակով երեխաների դիմակ կրելը հանգեցնի առողջական շատ ավելի լուրջ խնդիրների։ Եվ այսօր, այդքան երկար սպասումներից հետո, մենք պետք է փակենք նրանց դասասենյակներում, փաստացի միջանցք դուրս գալն  արգելենք, դասամիջոցներն էլ երեխաները պետք է անցկացնեն դասարաններում՝ շփումը հնարավորինս նվազեցնելու համար։ Մենք, իհարկե, գիտակցում ենք, որ որոշակի պաշտպանիչ դեր խաղում է դիմակ կրելը, բայց համարում ենք նաեւ, որ այն անհրաժեշտություն է տրամաբանության սահմաններում։ Ցանկալի կլիներ, որ գոնե դասաժամերին, եթե մենք դասասենյակներում ապահովում ենք սոցիալական հեռավորությունը, երեխաները նստեին առանց դիմակի, էլ չեմ ասում ուսուցիչների մասին, հատկապես տարրական դասարանների ուսուցիչների, որոնք հնչյունը արտաբերելիս պետք է կարողանան ցույց տալ ու նաեւ երեխային տեսնել, ինչպես է նա կրկնում հնչյունը։ Այս ամեն ինչը խնդիր է», ասել է կրթահամալիրի տնօրենը։

Ըստ Մարիա Խախամյանի՝ առաջին դասարանի ընդունելության փուլում կային արդեն դիմած երեխաներ, որոնք դուրս եկան, որովհետեւ ծնողներն ասացին, որ ավելի լավ է՝ մենք մեկ տարի ուշ տանենք երեխային, քան այսպիսի պայմաններով գնա դպրոց։

«Անձնակազմն, իհարկե, չհասցրեց ամբողջովին թեստավորվել, որովհետեւ կարգը հրապարակվեց վերջերս, եւ մասնավոր դպրոցների համար անվճար թեստ հանձնելու պահանջը նույնպես օրեր առաջ բավարարվեց։ Դեռ մեկ շաբաթ առաջ, երբ մանկավարժներն այցելում էին պոլիկլինիկաներ, ասում էին՝ մասնավորի դեպքում վճարովի է։ Թեստավորվողների քանակը շատ մեծ է, իսկ պետությունը առողջապահական հիմնարկներին տվել է սահմանափակ հնարավորություն, եւ անձնակազմն է սահմանափակ, եւ ռեսուրսները, եւ նրանք չեն կարող մեծ թվով մարդկանց թեստավորել։ Համենայն դեպս, մեզ ամսի 15-ից հետո էլ թույլ տվեցին թեստավորվել, հուսով ենք՝ մեկ շաբաթում կկարողանանք կազմակերպել, ավարտել։ Մարդիկ, իրականում, բավականին լուրջ հերթերի մեջ ընկան։ Մենք շատ լարված նախապատրաստվում էինք նոր ուղեցույցով կրթությունը դպրոցում կազմակերպելուն, զուգահեռաբար գնում եւ ժամերով հերթեր էինք պահում։ Այստեղ եւս կա տրամաբանական անհամապատասխանություն, ինչի մասին բարձրաձայնել չարժի անգամ։ Առավոտյան երեխաներին դիմակներով ապահովում են ծնողները, եւ եթե նրանք չորս ժամից ավելի են մնում դպրոցում, մենք պետք է դիմակների փոփոխությունը կազմակերպենք։ Ինքնին հասկանալի է, որ շատ մեծ պաշար է պետք, եթե երկարօրյա ուսուցումով ես աշխատում։ Մենք փորձել ենք ապահովել այդ պաշարը, ինչպես նաեւ ախտահանիչ ու պաշտպանիչ մյուս միջոցները»։

Հիգիենայի պահպանումն ու ախտահանումը, Մարիա Խախամյանի խոսքով, շատ կարեւոր պայմաններ են՝ վարակի տարածումը կանխելու համար, սակայն մշտապես դիմակ կրելու պահանջը տրամաբանական չէ։

«Դիմակ կրելու պահանջն է որոշ առոմով անտրամաբանական է, որովհետեւ այն կարող է նպաստել այլ վարակների տարածմանը, քանի որ շատ դժվար է հետեւելը, որ երեխան ձեռք չտա, չհանի, գետնին չգցի, չկեղտոտի», ասել է «Փոքրիկ իշխան» կրթահամալիրի տնօրենը եւ հույս հայտնել, այս պայմաններով ուսումնական տարվա մեկնարկը կլինի ոչ միայն առաջինը, այլեւ միակը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ