News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գյումրիում սեպտեմբերի 14-ին 16:00 սահմաններում դանակահարության նոր դեպք է տեղի ունեցել: Դեպքը տեղի է ունեցել Գյումրու «Պեգաս» խանութի մոտակայքում: 16:10-ի սահմաններում Գյումրու Բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ, ում այս պահին վիրահատում են: «Երիտասարդը տեղափոխվել է ձախ թևատակի կտրած-ծակած արյունահոսող վերքով, այս պահին նրան վիրահատում են»,-«Արմենպրես»-ին  հայտնել է հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արմեն Խաչատրյանը։

Ըստ  հիվանդանոցի տվյալների՝ տուժածը՝ 1998 թվականին ծնված Խաչիկ Ս.-ն, Ախուրյանի բնակիչ է: Տուժածը հիվանդանոց տեղափոխվել է շտապ օգնության մեքենայով:

Սեպտեմբերի 13-ին  երեկոյան ևս դանահակահարության դեպք էր  գրանցվել Գյումրիում, ինչի  հետևանքով 1 երիտասարդ զոհվել էր հիվանդանոցի ճանապահին, մյուսին վիրահատել  են։ 34-ամյա քաղաքացու վիճակը կայուն է, նա շարունակում է մնալ հսկողության տակ, վիրահատությունը նորմալ է անցել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ