News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, մեկնաբանելով այն փաստը, որ Ռուսաստանն առաջինն է գրանցել COVID-19-ի դեմ պատվաստանյութը, ասել է, որ ինքն ակնկալում է, որ պատվաստանյութերի գնահատում եւ հետագա առաջարկություններ է ակնկալում ԱՀԿ-ի փորձագետներից:

«COVID-19-ի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ որոշումները պետք է ընդունվեն բժշկական ոլորտի պրոֆեսիոնալների կողմից, այդ թվում` ԱՀԿ մասնագետների: Եվ ես ակնկալում եմ, որ նրանք պատշաճ ուշադրությամբ կուսումնասիրեն հնարավոր պատվաստանյութերը եւ, ելնելով դրանից, առաջարկություններ կանեն»,- ասել է Գուտերեշը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ` պատասխանելով հարցին` արդյո՞ք նա կարծում է, որ ԱՀԿ-ն պետք է խորհուրդ տա ռուսական պատվաստանյութի օգտագործումը:

Ռուսաստանի Առողջապահության նախարարությունն ավելի վաղ գրանցել էչ COVID-19-ի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեայի անվան հետազոտական ​​կենտրոնի կողմից եւ արտադրվում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդի հետ համատեղ: Կենտրոնի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը հայտնել էր, որ հիմնադրամն ավելի քան 20 երկրից դիմումներ է ստացել կորոնավիրուսի դեմ տեղական պատվաստանյութի մեկ միլիարդ չափաբաժին գնելու վերաբերյալ: Ընդ որում, նա նշել էր, որ Ռուսաստանը պատվաստանյութերի արտադրության շուրջ պայմանավորվել է հինգ երկրում, առկա հզորությունները թույլ են տալիս տարեկան 500 միլիոն դեղաչափ արտադրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ