News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում ընթանում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի թեկնածուների գաղտնի քվեարկությունը: Այն կտեւի մինչեւ առավոտյան 11:40-ը:

«Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցելու քվեարկությանը` այն ապօրինի սահմանադրական բարեփոխումների շարունակություն անվանելով:

Պատգամավորները դիտարկել են երեք թեկնածություն, որոնք առաջադրվել էին կառավարության, նախագահի եւ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից: Կառավարությունը, մասնավորապես, առաջադրել է Էդգար Շաթիրյանին թեկնածությունը: Հանրապետության նախագահը առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը, իսկ Դատավորների ընդհանուր ժողովը` Երվանդ Խունդկարյանին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ