News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 06
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզի Ուջան գյուղում սեպտեմբերի 14-ին մեկնարկեց արդեն ավանդական դարձած «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը։

Փառատոնի նպատակն է ծանոթացնել լայն հանրությանը մեծ և փոքր ժողովուրդների սովորույթներին և ավանդույթներին, ժողովրդական արվեստին ու արհեստներին և հետաքրքրել երիտասարդ հայ կինոգործիչներին ազգագրական և մարդաբանական նյութով՝ խթանելով նրանց որոնումներն այդ ուղղությամբ:

Համավարակի պայմաններում այս տարի չկարողացան Հայաստան ժամանել ժյուրիի արտասահմանցի անդամները և ռեժիսորները, սակայն, ժամանակի ոգուն համահունչ, նրանք ողջույնի խոսքեր հղեցին տեսաուղերձի միջոցով։ Նրանք իրենց ափսոսանքն հայտնեցին, որ չեն կարողացել անձամբ ներկա գտնվել փառատոնին և ավելի մոտիկից ծանոթանալ Հայաստանին և հայերին, քանի որ, ըստ փառատոնի կանոնների, արտերկրի հյուրը փառատոնի օրերն անցկացնում են ուջանցիների տանը՝ վայելելով տեղի բարիքները և ծանոթանալով հայ գյուղի ու գյուղացու կյանքին։

Փառատոնի բացմանը ներկայացվեցին հատվածներ իրանցի ռեժիսոր Շահրամ Բադախշան Մեհրի «Ուջանյան պատմություն» ֆիլմից, որը նա ստեղծել է նախորդ տարի Ուջան այցելության տպավորությունների ներքո։

Փառատոնի առաջին ֆիլմը Դարիա Լիտվիչենկոյի և Մհեր Համբարձումյանի «Օդակայան»-ն էր, որը պատմում է Տալլինի օդակայանի մասին կորոնավիրուսի համավարակի պայմաններում։

Փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 20-ը։ Ֆիլմերը ցուցադրվում են ամեն օր Ուջան գյուղում՝ բացօթյա տարածքում։ Մուտքն ազատ է։ Ծրագրին և ֆիլմերի ժամանակացուցին կարելի է ծանոթանալ «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի պաշտոնական կայքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են «Երբ արևելքը հանդիպում է արևմուտքին»  կինոարտադրության հարթակին
WEMW «Focus 2023»-ի շրջանակում հունվարի 24-ին տեղի է ունեցել նաև պանելային քննարկում, որտեղ մասնակից երկրները ներկայացրել են իրենց կառույցները...
Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են «Եվրիմաժի» կառավարման խորհրդի համաժողովին
Ստրասբուրգում կայացել է Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» մշակութային...
Լավագույն անիմացիոն ֆիլմ. «Ավրորայի լուսաբացը» ֆիլմն արժանացել է մրցանակի
«Արշալույսի լուսաբացը» ֆիլմը վավերագրում է Արշալույս Մարտիկյանի (Ավրորա Մարդիգանյան) կյանքի ոդիսականը. Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած...
«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը հաղթող է ճանաչվել Կաննի համաշխարհային կինոփառատոնում. ԿԳՄՍՆ
Ֆիլմը նվիրված է ազգերի փրկության նվիրյալների հիշատակին՝ մարդկանց, որոնք...
Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմի իրերը բարեգործական նպատակով աճուրդի կհանվեն
Իրերի շարքում առաջատարը մեքենան է: Այս մեքենան, որը գնահատվում է 1,62-2,16 միլիոն դոլար, ֆիլմի համար ստեղծված ութ կրկնօրինակներից մեկն է...
«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը հերթական հաջողությունն է արձանագրել
Հիշեցնենք․ ֆիլմը ստացել է պետական ֆինանսական մասնակի աջակցություն ՀՀ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ