News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մենք լսել ենք Արթուր Վաղարշյանի ելույթը, մոտեցումները, դրական բաներ ենք տեսել, որն ազդել է մեր որոշման վրա: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե այդ ինչպե՞ս ստացվեց, որ մի անգամ ԱԺ-ն մերժել էր ՍԴ դատավորի պաշտոնում Արթուր Վաղարշյանի թեկնածությունը, իսկ այս անգամ հավանություն տվել:

«Ես չեմ ուզում ասել՝ այ էս խոսքը սենց ասեց, դուրներս եկավ: Պատգամավորներին շատ դուր է եկել պարոն Վաղարշյանի մոտեցումը, անկեղծությունը, ազնվությունը:

Առաջին անգամ ոչ թե ազնիվ չէր, այլ երեւի ավելի լարված էր, ասելիքը միգուցե տեղ չհասավ: Հիմա մարդը ելույթ է ունեցել, պատգամավորների դուրները եկել է, որոշում են կայացրել, որ այնուամենայնիվ, այս մարդը վստահություն է ներշնչում եւ կարող է հանդես գալ ՍԴ դատավորի պաշտոնում»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Տպել
Ամենաշատ