News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում հյուրընկալեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերար, Հայաստանի ազգային հերոս Էդուարդո Էօրնեկյանին։

Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց բարերարին՝ ազգային եւ հայրենական կյանքում ազնիվ հանձնառությունների ու նրա հոգածությամբ իրագործվող մեծածավալ ծրագրերի, ինչպես նաեւ Հայոց Եկեղեցու եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությանը շարունակաբար սատարելու համար։

Մասնավոր անդրադարձ կատարվեց տիար Էօրնեկյանի բարերարությամբ Մայր Աթոռում իրականացվող ծրագրերին եւ նախանշվող նոր ձեռնարկներին։

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ տիար Էդուարդո Էօրնեկյանն այցելեցին Մայր Տաճար՝ ծանոթանալու ամրակայման ու հիմնանորոգության աշխատանքների ընթացքին, եղան նաեւ Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում։

Ուսումնական տարվա մեկնարկին այցելություն կատարվեց նաեւ Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատություն։

Շրջելով 2009 թվականին ի հիշատակ բարերարի ծնողների` տեր եւ տիկին Փանոս եւ Սրբուհի Էօրնեկյան ամոլի, հիմնադրված դպրոցում՝ Նորին Սրբությունը եւ մեծանուն հայորդին այցելեցին տարբեր դասարաններ, զրուցեցին աշակերտների հետ՝ մանուկներին ու պատանիներին բերելով բարեհաջող ուսումնառության իրենց մաղթանքները։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե այսօր Ոսկեպարի եկեղեցին ընկել է խոշորացույցի տակ, դա Փաշինյանի մեղքն է, ոչ մեր թե մեր Stand-up-ն է. Աջապահյան
Ոսկեպարի եկեղեցին կդառնա անմատչելի…
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող...
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել. նա նոր հանձնակատար ունի
Հոգեշնորհ Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը նշանակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնակատար...
Ամստերդամի հայկական եկեղեցում նոր եկեղեցական զանգ է հայտնվել՝ Ուկրաինայի հայերի միության նվերը
Արարողությանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության բարձրաստիճան ներկայացուցիչներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
«Փաստ». Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա
Մեր եկեղեցու վրա ՔՊ-ի այս հարձակման «ինֆորմացիոն» առիթը Տավուշի մարզից տարածքներ հանձնելու...
Ամենաշատ