News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 26
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում հյուրընկալեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերար, Հայաստանի ազգային հերոս Էդուարդո Էօրնեկյանին։

Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց բարերարին՝ ազգային եւ հայրենական կյանքում ազնիվ հանձնառությունների ու նրա հոգածությամբ իրագործվող մեծածավալ ծրագրերի, ինչպես նաեւ Հայոց Եկեղեցու եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությանը շարունակաբար սատարելու համար։

Մասնավոր անդրադարձ կատարվեց տիար Էօրնեկյանի բարերարությամբ Մայր Աթոռում իրականացվող ծրագրերին եւ նախանշվող նոր ձեռնարկներին։

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ տիար Էդուարդո Էօրնեկյանն այցելեցին Մայր Տաճար՝ ծանոթանալու ամրակայման ու հիմնանորոգության աշխատանքների ընթացքին, եղան նաեւ Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում։

Ուսումնական տարվա մեկնարկին այցելություն կատարվեց նաեւ Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատություն։

Շրջելով 2009 թվականին ի հիշատակ բարերարի ծնողների` տեր եւ տիկին Փանոս եւ Սրբուհի Էօրնեկյան ամոլի, հիմնադրված դպրոցում՝ Նորին Սրբությունը եւ մեծանուն հայորդին այցելեցին տարբեր դասարաններ, զրուցեցին աշակերտների հետ՝ մանուկներին ու պատանիներին բերելով բարեհաջող ուսումնառության իրենց մաղթանքները։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Արցախը եւ արցախահայության իրավունքներն միշտ եղել եւ մնալու են Հայոց Հայրապետների ուշադրության կենտրոնում»․ Գարեգին Բ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արցախի Ազգային ժողովի պատվիրակությանը…
Նման հանցակազմով քրգործ որևէ եկեղեցականի նկատմամբ չի հարուցվել. Մայր Աթոռը՝ մանկապղծության դեպքի մասին
Այս ամենի մեջ խիստ անհանգստացնող է այն պարագան, որ նման հանցանքի մասին…
Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից կսահմանվի իրավաբանների օրհնության օր
ՀՀ գլխավոր դատախազը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը և ՀՀ փաստաբանների պալատի նախագահը, կարևորելով Հայոց Եկեղեցու...
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան ոգի եւ դաստիարակություն է ջամբել մատաղ սերնդին. Գարեգին Բ
Հանդիպում ՔԴԿ տարածաշրջանային պատասխանատուների հետ…
Այսօր հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը. պատարագ Էջմիածնում
Ժողովրդական ավանդույթի մեջ Խաչվերացը կամ «Սըրբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է…
Մեզ համար մասնավոր մտահոգություն է «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի զեղչումը. Գարեգին Բ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կրթության մշակների օրհնության կարգ է կատարվել…