News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ՆԳ նախարարությունն օրինագիծ է մշակել, որը թույլ է տալիս Եվրասիական տնտեսական միության երկրների քաղաքացիներին ազգային վարորդական իրավունքներն օգտագործել վարորդական գործունեության հետ կապված աշխատանքի համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Օրինագիծը փոփոխում է «Ճանապարհային անվտանգության մասին» դաշնային օրենքի 25-րդ հոդվածի 13-րդ կետը. «Անթույլատրելի է տրանսպորտային միջոցներ վարել օտարերկրյա ազգային կամ միջազգային վարորդական իրավունքների հիման վրա տրանսպորտային միջոցներ վարելու հետ կապված ձեռնարկատիրական եւ աշխատանքային գործունեություն իրականացնելիս»:

«Սույն կետի դրույթը չի տարածվում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիների, ինչպես նաեւ այն պետությունների քաղաքացիների վրա, ում օրենսդրությամբ սահմանվում է ռուսաց լեզվի օգտագործումը որպես պետական ​​կամ պաշտոնական լեզու, ովքեր ձեռնարկատիրական եւ աշխատանքային գործունեություն են իրականացնում Ռուսաստանի Դաշնության տարածքում, որն անմիջականորեն կապված է տրանսպորատային միջոցներ վարելու հետ, այդ պետությունների իրավասու մարմինների կողմից տրված ազգային վարորդական վկայականների հիման վրա»,- այս տողն է առաջարկվում ավելացնել Դաշնային օրենքի 25-րդ հոդվածի համապատասխան պարբերության մեջ:

Օրինագծի բացատրական գրության մեջ նշվում է, որ նախատեսվող փոփոխությունները Ռուսաստանում ճանաչում են ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների ազգային վարորդական իրավունքը ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ