Hondan-ն կներկայացնի իր նոր կոնցեպտ քարը, որի հիման վրա կկառուցվի առաջին էլեկտրաքարը Չինաստանի համար, որտեղ հասանելի է Honda e էլեկտրահետչբեք, հաղորդում է Motor-ը:
Պրեմիերան կկայանա Պեկինի ավտոսրահում, իսկ մինչ այդ ընկերությունը հրապարակել է մինիամիլստական դիզայնով նորույթի թիզերային լուսանկարը:
Նորույթը կստանա ռելյեֆային ծածկ, հետնապակու ոչ մեծ կորպուս եւ թեթեւձուլվածքային անվասկավառակներ:
Բացի էլեկտրական շոու քարից Պեկինի ավտոսրահում կներկայացվի նաեւ CR-V-ը: Ինչպես նաեւ ակնկալվում է, որ ընկերությունը կներկայացնի այլ ավտոմեքենաների մի քանի էլեկտրիֆիկացված տարբերակներ: