News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը կդադարի Բարբադոսի ղեկավարը լինել, կղզին 2021 թվականին պաշտոնապես հանրապետություն կդառնա։ Այս մասին հայտարարել է Բարբադոսի գեներալ-նահանգապետ Սանդրա Մեյսոնը տեղական խորհրդարանի աշնանային նստաշրջանի բացմանը, հայտնում է Barbados Today-ը։

«Եկել է ժամանակը ամբողջությամբ հետեւում թողնելու մեր գաղութային անցյալը։ Բարբադոսի բնակիչներին պետության սեփական ղեկավար է պետք։ Բարբադոսը կկատարի լիակատար ինքնիշխանության տանող հաջորդ տրամաբանական քայլը եւ հանրապետություն կդառնա մեր անկախության արդեն 55-րդ տարեդարձին»,- հայտարարել է Մեյսոնը։

Կարիբյան երկիրն անկախություն է ստացել 1966 թվականին։

Գեներալ-նահանգապետը նաեւ նշել է, որ կղզու խորհրդարանականները նախատեսում են օրինագծեր քննարկել մարիխուանայի գործածման մասնակի ապաքրեականացման եւ նույնասեռական միությունների օրինականացման մասին։

Բարբադոսը անկախ պետություն է Համագործակցության կազմում, որը ղեկավարում է Մեծ Բրիտանիան։ Պետության ղեկավարը Մեծ Բրիտանիայի թագուհին է, ում ներկայացնում է գեներալ-նահանգապետը։ Բարբադոսը տեղակայված է Կարիբյան ավազանի արեւելյան հատվածում, կղզում բնակվում է 287 հազարից ավելի մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ