News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը որոշել է, որ 2018 թվականին Միացյալ Նահանգների կողմից չինական ներմուծման վրա սահմանված լրացուցիչ մաքսատուրքերը խախտում են միջազգային առեւտրի կանոնները, փոխանցում է CNBC-ն։

ԱՀԿ առեւտրի հարցերով փորձագիտական խումբը հայտարարել է, որ Վաշինգտոնը 2018 թվականին խախտել է գլոբալ կանոնները, երբ չինական ապրանքների ավելի քան 200 մլրդ դոլար գումարով ներմուծման վրա մաքսատուրքեր է սահմանել։ ԱՄՆ-ն 2018 թվականի մարտից չինական 400 մլրդ դոլարի ապրանքների համար մաքսատուրքեր էր սահմանել։

«Բազմակողմ առեւտրային համակարգը, որի հիմքում ընկած է ԱՀԿ-ն, միջազգային առեւտրի անկյունաքարն է»,- մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ասել է Չինաստանի առեւտրի նախարարության ներկայացուցիչը։ «Չինաստանը մշտապես հետեւել է այդ անկյունաքարին եւ հարգել ԱՀԿ կանոններն ու որոշումները»,- ասել է նա՝ հավելելով, թե Պեկինը «հույս ունի, որ Միացյալ Նահանգները լիովին կհետեւի փորձագիտական խմբի որոշումներին՝ հիմնված բազմակողմ առեւտրային համակարգի կանոնների վրա, ընդունելով պրակտիկ գործողություններ»։

Թրամփի  վարչակազմն ավելի վաղ հայտարարել էր, որ մաքսատուրքերն անհրաժեշտ էին Պեկինի անբարեխիղճ առեւտրի պրակտիկան եւ մտավոր սեփականության գողությունը կանխելու համար։ Միացյալ Նահանգների առեւտրային ներկայացուցիչը այս պնդումները կրկնել էր ԱՀԿ որոշումից անմիջապես հետո։

«Խմբի այդ զեկույցը հաստատում է այն, ինչ Թրամփի վարչակազմն ասում էր 4 տարի շարունակ՝ ԱՀԿ-ն բացարձակապես անընդունակ է կասեցնելու Չինաստանի վնասակար տեխնոլոգիական պրակտիկան»,- նշված է ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհիզերի հայտարարության մեջ։ «Միացյալ Նահանգներին պետք է թույլ տրվի պաշտպանվել անարդարացի առեւտրային պրակտիկայից, իսկ Թրամփի վարչակազմը Չինաստանին թույլ չի տա ԱՀԿ-ն օգտագործել ամերիկացի աշխատողների, ձեռնարկությունների, ֆերմերների եւ ռանչոների տերերի առավելություններից օգտվելու համար»,- նշել է Լայթհիզերը։

Վաշինգտոնն ընդհանուր առմամբ 60 օր ունի ԱՀԿ որոշումը բողոքարկելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ