News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 16-ին շարունակում է աշնանային նստաշրջանի իր հերթական նիստերը: Օրակարգում ընդգրկված է 57 հարց:

Նախօրդ երկու օրերին խորհրդարանը քննարկել է ՍԴ դատավորների ընտրության հարցը եւ երեք թեկնածուներին էլ ընտրել ՍԴ դատավորներ:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Էդգար Շաթիրյանին, ՀՀ նախագահը՝ Արթուր Վաղարշյանին, իսկ Դավարոների ընդհանուր ժողովը՝ Երվանդ Խունդկարյանին:

Նախօրեին ԱԺ-ն քննարկել է նաեւ ԱԺ ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Քանի որ Մանե Թանդիլյանը վայր է դրել մանդատը, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այդ պաշտոնի համար առաջադրել է Արկադի Խաչատրյանի թեկնածությունը, ով էլ ընտրվել է այդ պաշտոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ