News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ ԱՄՆ-ն եւ Գերմանիան Հունաստանին եւ Թուրքիային երկխոսության են դրդում: 

Մասնավորապես, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կցանկանար, որպեսզի երկու երկրները երկխոսություն սկսեին վճռական գագաթնաժողովից առաջ, որը կքննարկի վերջին զարգացումներն Արեւելյան Միջերկրական ծովում, գրում է Kathimerini-ն:

Երեկ Մերկելը հեռախոսով զրուցել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ: Նա համաձայնել է նրա հետեւողական դիրքորոշման հետ` ըստ որի երկխոսությունը կարող է սկսվել միայն այն դեպքում, եթե Անկարան դադարեցնի սադրանքները եւ գործնական քայլեր ձեռնարկի լարվածությունը թուլացնելու համար: Միցոտակիսը պնդել է, որ անցած շաբաթ օրը թուրքական Oruc Reis հետազոտական ​​նավի հեռացման հետ կապված դեէսկալացիան չպետք է արհեստական ​​լինի:

Հաղորդվում է, որ Աթենքը կողմ է նախնական խորհրդակցություններին` համապատասխան կառավարական խորհրդականների մակարդակով, ինչպես դա եղավ Բեռլինում օգոստոսին: Համարվում է, որ եթե Թուրքիան չի բլեֆում, եւ գործերն, իրոք, դեպի դեէսկալացում են գնում, ապա կարող է հաջորդել հանդիպումն արտգործնախարարների մակարդակով:

Միեւնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել բոլորին, ով ներգրավված է Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանում ծովային եւ էներգետիկ իրավունքների շուրջ ընթացող վեճում, «նվազեցնել լարվածությունը»: France Inter ռադիոյին տված հարցազրույցում Պոմպեոն ասել է, որ բոլոր կողմերը պետք է լուծեն իրենց տարաձայնությունները միջազգային կոնվենցիաների համաձայն` առանց ռազմական ուժի կիրառման, «սակայն` միջազգային վեճերի լուծման ընդունված մեխանիզմների միջոցով»:

Երեքշաբթի Միցոտակիսը Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելի հետ հանդիպումից հետո ասել էր, որ «Թուրքիան դեռ ժամանակ ունի` գագաթնաժողովից առաջ եւ դրանից հետո, շարունակելու այս ճգնաժամից դուրս գալու առաջին հուսադրող քայլը»:

«Դեէսկալացումն Էգեյան եւ Միջերկրական ծովերում պետք է լինի շարունակական եւ հետևողական»,- ասել էր նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
Ամենաշատ