News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Առեւտրի դաշնային հանձնաժողովը (FTC) դատական ​​հայց է նախապատրաստում Facebook-ի դեմ` հակամենաշնորհային օրենքները խախտելու մեղադրանքով, հայտնում է The Wall Street Journal-ը` վկայակոչելով իր սեփական աղբյուրները:

Դրանց տվյալներով` FTC-ն ավելի քան մեկ տարի ստուգել է կասկածներն առ այն, որ Facebook-ը չարաշահում է իր դիրքերը` մրցակցությունը սահմանափակելու համար: Հանձնաժողովի աշխատակիցները եղած տեղեկատվությունը բավականին ծանրակշիռ են համարել` ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգից վկայությունը վերցնելու համար: Առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում այլ ֆիրմաների, ստարտափերի եւ պլատֆորմների ձեռքբերման գործարքները, ինչպես նաեւ` գովազդատուների հետ համաձայնագրերի նրբությունները, նշվում է հրապարակման մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես պարզաբանում են հրապարակման աղբյուրները` հայցի նախապատրաստման փաստը չի նշանակում, որ այն կներկայացվի դատարանի հետագա քննարկմանը: Այս որոշումն ընդունվում է FTC-ի հինգ անդամների քվեարկությամբ, որոնցից երեքը հանրապետական ​​են, իսկ երկուսը` դեմոկրատ:

Հուլիսի վերջին Պալատի դատական ​​հանձնաժողովի հակամենաշնորհային քաղաքականության ենթահանձնաժողովը լսումներ էր անցկացրել Amazon-ի, Facebook-ի, Apple-ի եւ Google-ի աշխատանքի առանձնահատկությունների վերաբերյալ: Ըստ նշված ենթահանձնաժողովի նախագահ Դեյվիդ Սիսիլինիի` այդ ընկերությունների ղեկավարները, պատասխանելով կոնգրեսականների հարցերին, խոստովանել են, որ գործողություններ են թույլ տալիս, որոնք ենթահանձնաժողովի անդամների մոտ մտահոգություն են առաջացնում:

2019-ի հուլիսին հայտնի դարձավ, որ ամերիկյան իշխանությունները պատրաստվում են լայնածավալ հետաքննություն սկսել այս չորս ընկերությունների նկատմամբ` դրանց կողմից հակամենաշնորհային օրենքների հնարավոր խախտումների ստուգման համար: Ըստ Reuters-ի տվյալների` վարույթում լիազորությունները բաժանված են ԱՄՆ-ի Առեւտրի դաշնային հանձնաժողովի, որը զբաղվում է Amazon-ով եւ Facebook-ով, եւ արդարադատության նախարարության միջեւ, որը զբաղվում է Apple-ով եւ Google-ով: Միեւնույն ժամանակ, սեփական հետաքննության մեկնարկի մասին հայտարարել էին նաեւ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ