News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Եթե իմ հրաժարականի հիմքեր լինեն, ես մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին եւ ինքս դիմում կգրեմ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով նրան, որ «Լուսավոր Հայաստանը» այսօր պաշտոնապես բարձրացնելու է ԿԳՄՍ նախարարի հրաժարականի հարցը, նաեւ իր հրաժարականի պահանջով երթեր են անցկացվում Երեւանում:

«Այդ բողոքները կապված են այն մեծ ռեֆորմների փաթեթի հետ, որն իրականացվում է: Որոշ քաղաքական շրջանակների մտահոգությունը կապված է այն հանգամանքի հետ, որ այս բարեփոխումների արդյունքում մենք ունենալու ենք մի սերունդ, որն այլեւս իրենց հենքը չի հանդիսանալու, լինելու է քննդատող, վերլուծող: Իսկեթե քննադատող, վերլուծող սերունդը եթե վերլուծի այդ շրջանակների գործունեությունը, ապա միանգամից որոշում կկայացնի, որ որ եւբեւէ որեւէ առիթով այդ շրջանակներին չի սատարելու: Տարբեր շղարշների տակ, կեղծ արժեքների անվան տակ պայքար իրականացնող խմբերը այլեւս զրկվելու են հասարակության մեջ որեւէ աջակցությունից: Հիմա էլ առանձնապես շատ քիչ աջակցություն ունեն: Այդ դեպքում ընդհանրապես չեն ունենալու»,-ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է բողոքող խմբերի հետ հանդիպմանը, Արայիկ Հարությունյանն ասաց. «Դուք տեսել եք, որ բոլոր այն դեպքերում, երբ կա օրակարգ, ես այդ խմբերի հետ հանդիպում եմ: Երբ խմբերը դնում են այնպիսի ծայրահեղ կետեր իրենց օրակարգում, ինչպիսին օրինակ, հրաժարականն է, ես անիմաստ եմ գտնում դա քննարկելու, որովհետեւ դա իրեցն օրակարգի հարցն է եւ ամենեւին իմ օրակարգի հարցը չէ: Իմ օրակարգի հարցը ոլորտի բարեփոխումն է եւ ոլորտում նորություններ բերելը: Եթե իրենց օրակարգում կա այդպիսի հարց, ես անպայման հանդիպում եմ:

Նա հիշեցրեց, որ ընդունելության քննություններից անմիջապես հետո մի քանի օր շարունակ հանդիպել է ուսանողների խմբերի հետ, բայց դրանց մի մասը քաղաքական շրջանակների զոհ դարձավ եւ ինքը չի պատրաստվում նրանց հետ հանդիպել, որովհետեւ իրենց օրակարգը այլ էր:

«Ես կխնդրեմ մեր գործընկերներին ամպագորգոռ հայտարարություններով ու հրաժարականներով ինձ չվախեցնել, որովհետեւ ես դերանից չեմ վախենում: Ես հեղափոխական թիմի առաջնորդներից մեկն եմ եղել եւ եմ, ես առաքելություն եմ ստանձնել ոլորտը բարեփոխելու, ես դա ներկայում իրականացնում եմ: Եթե ես զգամ, որ գնում ենք սխալ ուղղությամբ, իսկ մենք հիմա գնում ենք ճիշտ ուղղությամբ, ես ինքս հրաժարական կտամ: Հիմա իմ օրակարգում նման հարց չկա»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ