News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Երեւանցին տեղյակ չի, որ գյուղացին 100 դրամով է խաղողը վաճառում ու մինչեւ իրենց է հասնում, դառնում է 400 դրամ։ Այս մասին լրագրողներին ասաց Արարատի մարզի Շահումյան համայնքի բնակիչը։

«Այս սա է ժողովրդի ցեղասպանությունը, մեր պետության ղեկավարները ցեղասպանություն են անում: Ցեղասպանությունն այն է, որ ես հիմա իմ ընտանիքին չեմ կարողանում պահել։ 72 տարեկան մարդ եմ, չոքեչոք խոտ եմ քաղում, մշակում, որ այսօրով իմ ընտանիքը պահեմ, սրանք ասում են՝ չէ 120, 100 դրամ. որպես ի՞նչ: Ուզում ենք՝ վարչապետը գա, որ իր խոսքերին տեր կանգնի: Ասել է՝ առանց տոկոս 3 մլրդ դրամ եմ տալիս, 2  տարով, գինու գործարանները գյուղացու խաղողն են ուզում: Չեկավ, կպառկենք ասֆալտին, թող գան, տրորեն, անցեն։ Ասում են՝ Կառավարությունն է որոշել, Կառավարությունն ինչի պետք է որոշի ժողովրդի տեղը: Թող գան, մեր հարցերին պատասխանեն, մենք ճանապարհը փակում ենք»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նրանք պնդում են, որ կառավարությունն ու վարչապետը ոչինչ չեն անում գյուղացիների համար, և իրենք «վարկերի տակ ճռում են»։

«Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին խաղողի մթերման գները երեք անգամ բարձրացան, մարդուն բռնել կալանավորել են»,- ասաց ցուցարարներից մեկը: 

Նշենք, որ Արարատի մարզի Շահումյան համայնքի բնակիչները փակել էին Երեւան-Երասխ մայրուղին՝ բողոքելով խաղողի մթերման ցածր գներից. պահանջում էին հանդիպում պատկան մարմինների հետ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ