News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


«Լուսավոր Հայաստանի» այս նախաձեռնությունն ավելի կուժեղացնի նախարարությունը, որովհետև մեր անելիքները շատ են ու սա լավ առիթ է դրանց մասին խոսելու: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ-ում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ԼՀԿ-ի հարցապնդմանը, որը վերաբերում է ԿԳՄՍ նախարարության ու նախարարի կատարած աշխատանքներին:

«Դեռ 2018-ին խոսել եմ ծանր բարեփոխումների մասին, երբ մեծ խմբեր զրկվելու են կոմֆորտի իրենց գոտում մնալուց կամ ստիպված էին լինելու տեղափոխվել այլ գոտի: Իսկ ինչու է այս լարվածությունը, դրա համար կան օբյեկտիվ պատճառներ: Դրանք հանրության, ԱԺ-ի մի շարք շահագրգիռ խմբերի մի կողմից, նախարարության միջև մյուս կողմից կոմունիկացիոն հարցերն են, որոնք շտկելի են: Կառավարության հայեցակարգը այս ոլորտում կարող է շտկվել, բայց ոչ երբեք տարբեր խմբերի կողմից ներքաղաքական նպատակներով կրթական կամ մշակութային ոլորտներում ֆորսաժների ու արագացումների, ամ դանդաղումներ հարուցելու համար: Մենք այդպիսի արագացումներ տեսել ենք 12-ամյա կրթության անցնելիս կամ Բոլոնիայի գործընթացում, երբ «ծիտիկ» դնելու համար ձևը ստանձնել ենք, իսկ բովանդակությունը՝ ոչ:

Նա թվարկեց տասնյակ բնակավայրեր, որտեղ մանկապարտեզներ ու դպրոցներ են կառուցվել ու հիմնանորոգվել՝ ասելով. «Առնվազն այս համայնքներում չեն հավատալու կոյուղաջրերի հետ խաղալը չարաշահողներին, իմ խրտվիլակով ամբողջ Հայաստանը շրջած և փոքր թվով մարդկանց աջակցությունը ստացածներին, երրորդ ուղու մանիպուլյացիաներով շարունակ զբաղվողներին, տուկի թելով գերողներին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ