News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Հայրենիք» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան»-ի և ՀՅԴ-ի մարտավարական

գործընկերությունը շարունակվում է. «Հայրենիք»-ի կենտրոնական գրասենյակում կայացավ եռյակի հերթական աշխատանքային հանդիպումը, որին ԲՀԿ-ից մասնակցում էին Արթուր Գրիգորյանն ու Հրաչ Ռոստոմյանը, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանն ու Լիլիթ Գալստյանը, «Հայրենիք»-ից՝ Արա Սահակյանն ու Արսեն Բաբայանը։

Քննարկման առանցքում արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտման պատճառով կիրառված տուգանքները չեղարկելու (համաներելու) մասին նախագիծն էր, որի նպատակն առանց այն էլ սոցիալական ծանր դրության մեջ հայտնված քաղաքացիներին լրացուցիչ ֆինանսական բեռից ազատելն է:

Քաղաքական երեք ուժերը տուգանքների համաներման պահանջով նաև ստորագրահավաք են սկսում։ Նախաձեռնության հետ կապված ամբողջական տեղեկատվությունը շուտով հասանելի կլինի քաղաքացիներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ